Նոր կորուստ զորքերի շփման գծում
Загрузка
X


Նոր կորուստ զորքերի շփման գծում

Арцах / 17.06.2017

Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն տեղեկացրել է, որ երեկ հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողության արդյունքում արձանագրված մահվան ելքով դեպքերից հետո, այսօր առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997 թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսելով կորստյան ծանր վիշտը, իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին եւ հավաստիացնում, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգեւորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային եւ անհամարժեք: