Զարեհ Սինանյանը հանդիպեց ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ
Загрузка
X


Զարեհ Սինանյանը հանդիպեց ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ

Ежедневник / 19.07.2019

Հուլիսի 19-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը հանդիպեց ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամների հետ:

Հանդիպմանը ներկա էր գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: Հանդես գալով առանձին ելույթով` նա նշեց, որ արժևորում է իրենց կառույցի անդամների և Գլխավոր հանձնակատարի հանդիպումը:

Զարեհ Սինանյանը ողջունեց խորհրդի անդամներին և բարձր գնահատեց հայոց բանակաշինության մեջ գեներալ-լեյտենանտի կարևոր ներդրումը: Խորհրդի անդամները նշեցին, որ ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդն ստեղծվել է 2013-ին, ներառում է 15 տարբեր կազմակերպություններ: Անդամները մանրամասն ներկայացրին իրենց գործունեությունը, խոսեցին այն խնդիրների մասին, որոնք ծառացել են Ռուսաստանում հայկական կազմակերպությունների առջև և հանդես եկան կոնկրետ առաջարկություններով:

Հայկական կազմակերպությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին ջանք ու գիտելիք չխնայել հանուն Հայաստանի։ Իր հերթին Զարեհ Սինանյանը կարևորեց խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները` ուղղված ռուսաստանաբնակ հայերի և Հայաստանի միջև կապի ամրապնդմանը:

Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը հանդիպել է նաև «Լսարան» նախագծի հիմնադրի և նախաձեռնող խմբի անդամների հետ: Նրանք ներկայացրին կրթամշակութային «Լսարան» համաժողովը, որը այս տարի սեպտեմբերին արդեն 5-րդ անգամ է անցկացվելու, և հրավիրեցին նաև Զարեհ Սինանյանին:

Լուսանկարները՝ «Ժամ» ամսագրի

zham.ru