ՀՀ սփյուռքի նախարարի կոչը Հայոց բանակի 25-ամյակի կապակցությամբ
Հարգելի գորընկերներ, Հայաստանի տոնացույցում հունվարի 28-ը նշվում է որպես Հայոց բանակի տոն։ Այս տարին հոբելյանական է և մենք ազգովի նշելու ենք բանակի կազմավորման 25-ամյակը։ Այս 25 տարիների ընթացքում մենք կարողացանք ստեղծել հզոր, կուռ և մարտունակ բանակ, որն, անկասկած, համայն հայության հպարտությունն է, մեր հաղթանակների ու վերածննդի մարմնավորումը, մեր անվտանգության և անկախության երաշխավորը, մեր հաջողությունների անառարկելի գրավականը։ Հայ զինվորն ու սպան, իրենց անմնացորդ նվիրումով, անձնուրաց...