Фильм Дживана Аветисяна «Последний житель» был показан в Иране
Загрузка
X


Фильм Дживана Аветисяна «Последний житель» был показан в Иране

События / 12.05.2017

 

 

Մայիսի 9-ին, Թեհրանի «Կոմիտաս» սրահում, ՀՈՒՍԿ հաստատության նախաձեռնությամբ, կայացավ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:
Թեհրանահայության կողմից ֆիլմը շատ ջերմ ընդունելության արժանացավ: Ֆիլմի ցուցադրությունը հուզումնալից բազմաթիվ պահեր պարգևեց հանդիսատեսին՝ նրանց ներքաշելով հակամարտության արհավիրքն ու ողբերգությունն ապրող ֆիլմի հերոսների ներաշխարհը: Ֆիլմի ցուցադրության սկիզբն ազդարարվեց Հայ Դատի հանձնախմբի նախագահ Արամ Շահնազարյանի խոսքով, ով ներկայացրեց նման ֆիլմերի նկարահանման անհրաժեշտությունն ու կարևորությունը տեղեկատվական ասպարեզում՝ ադրբեջանական կողմի հակահայկական ապատեղեկատվությանը դիմակայելու առումով:
«Արվեստն իր պահանջներն է հետապնդում, և Ջիվան Ավետիսյանն այն եզակիներից է, ով առանց նահանջի առաջ է ընթանում դեպի իր նվիրական պարտքն ու ազգանվեր նպատակը: Ինչպիսի մեծ հերոսություն է նրա թիմի նախաձեռնած աշխատանքը ֆինանսական սուղ պայմաններում՝ որի նպատակն է փոքր երկրների կոնֆլիկտի մասին իրականությունը միջազգային ասպարեզ հանել և միջազգային հանրության մոտ ճանաչելի դարձնել Արցախը»,- ասաց Արամ Շահնազարյանը՝ ներկաներին կոչ անելով աջակցել ռեժիսորի հաջորդ ազգանվեր և կարևոր նախաձեռնությանը՝ նոր ֆիլմի նկարահանման աշխատանքներին։ Այնուհետև, խոսքով հանդես եկավ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը, ով, որպես խորհրդատու, անմիջական մասնակցություն է ունեցել ֆիլմի ստեղծմանը, որի մասին կիսվեց և հանդիսատեսի հետ։ Ժ. Աբրահամյանը ներկայացրեց թե՛ ֆիլմի համար գումարի հավաքագրման և թե՛ սցենարի զարգացման բարդ աշխատանքները՝ գոհունակություն հայտնելով ստացված արդյունքից։ 

Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի և ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։ «Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Իրանում, իսկ մի շարք այլ երկրներում կցուցադրվի առաջիկայում: Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը և հոգեկան խանգարումով հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում և բերում է աղջկան՝ Յուրգային: 

Մանրամասներ: Artsakhpress.am