Հադրութից. «Առողջ մարմին, առողջ հոգի, առողջ սերունդ»
Загрузка
X


Հադրութից. «Առողջ մարմին, առողջ հոգի, առողջ սերունդ»

Арцах / События / 14.11.2017

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Առողջ ապրելակերպ» ծրագրի շրջանակներում Հադրութի շրջվարչակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպել է «Առողջ մարմին, առողջ հոգի, առողջ սերունդ» խորագրով միջոցառում: Միջոցառմանը    շրջանից   ունեցել  ենՔ  ավելի  քան   100  մասնակից:

«Առողջ ապրելակերպ» ծրագրի նպատակը հասարակության մեջ առողջ սերնդի դաստիարակումն ու վնասակար երևույթների դեմ պայքարն  է:   Եվ  քանի  որ   ծրագիրը  հայտարարված  է   հանրապետության  ողջ  տարածքում,  Հադրութի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը ևս անմասն   չմնացինք   և  մեր   ձևով   փորձեցինք   օգտակար  լինել   հանրությանը»

Ծրագրի  շրջանակում   տեղի են  ունեցել      առողջ  սննդի,  հակածխախոտային  և   երաժշտական թեմատիկաներով ֆլեշ մոբեր, վազքի մրցույթ, հեծանվավազք, ինչպես  նաև  Հադրութի   շրջանի    Թաղասեռ     համայնքի  դպրոցի  աշակերտները  քայլարշավ  են  կազմակերպել       դեպի   «Տյաք» պետական պատմամշակութային արգելոց՝  ծանոթանալու  տեղանքի   պատմությանը:   

Միջոցառման աջակիցներն են Հադրութի շրջանի վարչակազմը և ԱՀ Մշակույթի ,երիտասարդության և զբոսաշրջության նախարարությունը:

Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժինը միջոցառումը կյանքի կոչելու համար շնորհակալություն է հայտնում միջոցառման համագործողներին

Մշակույթի և երիտասարդության կենտրոնին, Մանկապատանեկա Մարզադպրոցին, Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցին,Թաղասեռի միջնակարգ դպրոցին,Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին,Հադրութի արվեստի դպրոցին, ԱՀ Ոստիկանության Հադրութի շրջանային բաժնին:

Հեղինակ՝ Երազիկ Հայրիյան,Հադրութի Մշակույթի և երիտասաարդության հարցերի բաժնի վարիչ

 

Հեղինակ՝ Երազիկ Ավանեսյան, Հադրութ