«Չհարցրեցիք, արդյո՞ք երջանիկ եմ…»
Սփյուռքահայ երեխաները իրենց ամենօրյա կենսապայքարում ունեն մղելու մի կարևոր պայքար ևս` հայ մնալ: Իսկ արդյոք հայ ինքնության պահպանումը գիտակցվու՞մ ու կարևորվու՞մ է, արդյոք այն այդքան պարտադի՞ր է: Հեշտ չէ պահպանել ազգային ինքնությունդ մի հասարակությունում, ուր իշխում են օտար բարքեր: Այս խնդիրը դրված է Հայաստանից դուրս մեծացող շատ երիտասարդների առջև, որոնցից շատերն ընդունում են իրենց հայկական ծագումը անվերապահ՝ ֆրանսիացի, ավստրիացի, գերմանացի լինելուց առաջ`...