Հերբերտ Գրեգի վավերագրական աշխարհը
Գրեթե երկու դար առաջ ֆրանսիացի Ժոզեֆ Նյեպսի շնորհիվ լուսանկարչությունը դարձավ իրականության արտացոլման միջոց: Նրա հեղինակած առաջին լուսանկարն այնքան էլ լավ որակ չուներ, սակայն հենց դրանով սկսվեց լուսանկարչության պատմությունը: Այսօր լուսանկարչությունն արվեստ է, որը փորձ է անում ազատվել լոկ կյանքն «ինչպես որ է» պատկերելու պարտականությունից և հետզհետե դառնալ ավելի փորձարար, բազմաժանր, անիրական ու խենթ: Մեր զրուցակիցն իրանահայ լուսանկարիչ Հերբերտ Գրեգ Քարիմ Մասիհին է: ...