Զարեհ Սինանյանը հարցազրույցի ժամանակ, Մոսկվա, 2019 թ․ Լուսանկարը՝ «Ժամ» ամսագիր / Լուսինե Խանգելդյան
Աննա Գիվարգիզյանը և Զարեհ Սինանյանը հարցազրույցի ժամանակ, Մոսկվա, 2019 թ․ Լուսանկարը՝ «Ժամ» ամսագիր / Լուսինե Խանգելդյան
Սփյուռքը ի՞նչ խողովակով է շփվելու Նոր Հայաստանի հետ, ե՞րբ և ի՞նչ մեխանիզմ է ձևավորվելու՝ Ձեր նշած միացյալ ջանքերով մեկտեղվելու համար։
— Մեր աշխատանքը համառ և ժրաջան է լինելու, որպեսզի արդյունքները չհիասթափեցնեն: Ես իրապես չեմ պատկերացնում, որ առանց համատեղ ջանքերի ինչ-որ բանի կհասնենք։ Սփյուռքում ապրող հայը ոչ միայն պարտավորություններ, այլ նաև իրավունքներ ունի: Ցանկացած հայ, ով բնակվում է Սփյուռքում, իր անհատական կապը կունենա Նոր Հայաստանի հետ։ Այս պահին մենք մեր բուն աշխատանքին դեռ չենք անցել, դեռ կազմավորման փուլում ենք, և բնական է, որ պետք է հիմնվենք գոյություն ունեցող կառույցների վրա:
Ընդհանրապես նորմալ է, որ դեսպանատունն իր դերը պետք է խաղա նման այցելությունների ժամանակ, բայց Սփյուռքի և Հայաստանի միջև կապի հիմնական միջոցը պետք է լինի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, անկախ այն բանից, թե խոսքն ինչ խնդրի մասին է: Ցանկացած հարց, որ հուզում է Սփյուռքին և Հայաստանին, պետք է անցնի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի միջոցով: Անգամ կրթությանը, գիտությանը, սպորտին վերաբերող հարցերը, որոնք այսօր գտնվում են մեկ այլ նախարարության գործառույթների ներքո, միևնույն է, ինչ որ կերպ պետք է առնչվեն Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի հետ:
Վերջին երկու օրերին, երևի, ականատես եղաք, որ մարդիկ այդ հարցերով, այնուամենայնիվ, մեզ են դիմում և մեզ են ուզում դիմել: Այլ հարց է, որ այդ ծրագրերը կիրագործվեն մեկ այլ նախարարության կողմից:
Եվ դա տրամաբանական է, եթե մարդիկ մեզ են դիմում, վերջում մեզնից էլ հաշվետվություն են ակնկալելու, ուրեմն պետք է կարողանանք ծրագրերի իրագործման իմաստով մշտադիտարկում անել, կազմակերպել հարցի լուծումը և հետևել իրագործմանը: Եթե մեզ են դիմել, ու մեկ ուրիշն է իրագործում, ապա ինչ-որ բան չի համընկնում, քանի որ մեզ են պատասխանատու համարելու: Ուստի զուտ գործնական իմաստով մենք պետք է ոչ միայն իմանանք, թե ինչպես են ընթանում Հայաստան-Սփյուռք բոլոր գործընթացները, այլ նաև համակարգենք դրանք:
Զարեհ Սինանյանը հարցազրույցի ժամանակ, Մոսկվա, 2019 թ․ Լուսանկարը՝ «Ժամ» ամսագիր / Լուսինե Խանգելդյան
— Ես վերադարձել եմ Հայաստան աշխատելու այնպես, որ վերջնական արդյունքում ստեղծվի գործող իրական հաստատություն: Պայմանական իմաստով այն մշտապես աշխատելու է՝ անկախ այն բանից, թե ով կղեկավարի այդ կառույցը: Պետական բոլոր օրգանները պետք է ինստիտուցիոնալ լինեն: Սա պետական մարմին է, Սփյուռքի հետ հարաբերությունները մշտական են, հետևաբար, ապագա ինստիտուտը պետք է հարատևի: Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ, քանի որ դրսում ապրող հայը պետք է կարողանա իր անձնական, անմիջական, առանց միջնորդությունների հարաբերությունն ունենալ հայրենիքի հետ, և դա չպետք է լինի առանձին անհատների միջոցով:
Մենք ունենալու ենք խորհրդականներ: Սփյուռքում շատ կան մարդիկ, ովքեր մասնագիտական ու փորձառության իմաստով լավ են ճանաչում գոյություն ունեցող տարբեր Սփյուռքները: Տեղին կլինի օգտագործել այդ մարդկանց գիտելիքն ու ցանկությունը: Այս պահին հսկայական ներուժ չունենք, գոյություն ունեցող մարմինը ժառանգել ենք նախկին նախարարությունից, որտեղ կան նաև այնպիսի մարդիկ, որոնք չեմ հասկանում, թե ինչ գործ ունեն այնտեղ ու ինչպես են հայտնվել:
Ցավոք այսօր Ռուսաստանի մասնագետ դեռ չունենք: Մեր աշխատակազմի անդամ կարող են դառնալ առանձին մարդիկ, և ցանկալի է, որ դրանք լինեն երիտասարդ, նորովի մտածող, տեխնոլոգիաներից հասկացող, աշխարհին ուրիշ աչքով նայող: Այսպիսի հիմնարար խնդիրներ կան. փորձառության սով, վիճակագրական տեղեկատվության բացարձակ բացակայություն, զրոյական վիճակ է:
Այս պահին մեզ համար փրկություն է խորհրդատուների ինստիտուտը, ինչպես փրկություն են պրակտիկանտները, հարցազրույցները: Սփյուռքահայերի ենք հավաքում, որոնցից ամեն մեկն աշխատում է 15-ի փոխարեն: Նրանց ասում ես մի բառ, բայց եռապատիկն են անում, ուղեղը ստեղծագործաբար է մտածում: Մեզ այդպիսի մարդիկ են պետք, բայց նրանք պետք է աշխատակազմի անդամ լինեն, որ կարողանանք վարձատրել: Շատ մեծ է ցանկությունս նաև Ռուսաստանում 1-2 այդպիսի մարդ ունենալու, որոնք հետագայում կմտնեն աշխատակազմի մեջ:
Աննա Գիվարգիզյանը հարցազրույցի ժամանակ, Մոսկվա, 2019 թ․ Լուսանկարը՝ «Ժամ» ամսագիր / Լուսինե Խանգելդյան
Համահայկական կոչված մամուլի համաժողովին բացահայտ չմասնակցեցին հեղափոխությանն անվերապահ սատարած մի շարք անկախ լրատվամիջոցներ, որոշ լրատվամիջոցներ պաշտոնապես հրավիրված էլ չէին, և համաժողովն ստացավ «Ծպտյալ մամուլի ժողով» անվանումը:
Ի՞նչ կասեք այս բոլորի մասին, ինչո՞ւ չկար Ձեր մասնակցությունը որևէ ձևաչափով, և արդյոք Մամուլը եկեղեցու հովանու տակ մտցնելը տրամաբանակա՞ն եք համարում:
— Անկեղծ ասած, չգիտեի էլ դրա մասին: Կարծեմ մինչև սկսվելը չբարձրաձայնվեց առանձնապես: Ըստ երևույթին, շատ չէր լուսաբանվել մինչև անցկացումը, ինչպես նաև հետո: Եթե տեղյակ էլ լինեի, անկասկած, չէի գնա ոչ թե միտումնավոր, այլ սկզբունքային առումով առաջինը Ռուսաստան պետք է գայի: Խոսք չէի հղել, քանի որ, ճիշտն ասած, ոչ ոք ինձ չէր էլ հրավիրել, ոչ էլ դիմել էին: Պարզապես փաստն եմ արձանագրում:
Այն ժամանակ նախարարությունը ներգրավված է եղել այս գործընթացին, իսկ հիմա՝ ոչ:
Արամ Վեհափառը շատ խոհեմ և խորը անձնավորություն է, չգիտեմ, թե ինչ է մտածել կամ ինչու է նման բան կազմակերպել:
Զարեհ Սինանյանը հարցազրույցի ժամանակ, Մոսկվա, 2019 թ․ Լուսանկարը՝ «Ժամ» ամսագիր / Լուսինե Խանգելդյան
Ձեր ներկայացրած կառույցն արդյո՞ք առնչվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին, և Ձեր ընկալումով Հիմնադրամն արդյո՞ք կարող է դառնալ հայաստանակենտրոն մտածողության գործոն:
— Իրականում, գոյություն ունեցող միակ համահայկական մարմինը «Հայաստան» հիմնադրամն է: Այն պատմական դեր է խաղացել, այն ընթացքում, երբ Հայաստանը նման օգնության կարիքն ուներ: Բնական է՝ ինչպես ամբողջ պետությունն ու պետականությունն էր, «Հայաստան» համահայկական հիմնադրամն էլ վստահության լուրջ պակաս ուներ մինչև հեղափոխությունը: Հեղափոխությունից հետո Հիմնադրամի նկատմամբ վստահության վերականգնման խնդիր կա: Կարծում եմ՝ այդ խնդիրը ժամանակավոր է, քանի որ աստիճանաբար վերականգնվում է վստահությունը պետության նկատմամբ, հետևաբար կվերականգնվի նաև հիմնադրամի նկատմամբ: Լինելով համահայկական մարմին՝ հիմնադրամն, իրոք, մեզ միավորող կարևոր կազմակերպություն է: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ուր էլ ապրեն մեր հայրենակիցները, աջակցելու են:
Լավ ծանոթ չեմ «Իմ քայլի» գործունեությանը, խնդիրն այն է, որ Սփյուռքը դեռ չի ճանաչում «Իմ քայլը», այն նոր է և դեռ լավ ներկայացված չէ, բայց դա էլ կփոխվի:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը չեմ ասում կարևորագույն գործոն է, բայց Հայաստանն ու Սփյուռքը կապող, համահայկական ծրագրերի իրագործման բաղկացուցիչ ու կարևոր մասն է եղել, որին այս պահին պետք է աջակցել, որպեսզի իրենց նկատմամբ վստահությունը վերականգնվի:
Զարեհ Սինանյանը հարցազրույցի ժամանակ, Մոսկվա, 2019 թ․ Լուսանկարը՝ «Ժամ» ամսագիր / Լուսինե Խանգելդյան
Ձեր գրասենյակը նախատեսո՞ւմ է նման դեպքերում Սփյուռքից ներդրողների իրավունքների պաշտպանությունը ստանձնել։ Եվ ապագայում էլ, Հայաստանի օրենսդրական դաշտին նվազ ծանոթ ներդնողները կարո՞ղ են ակնկալել իրենց իրավունքների պաշտպանությունը Ձեր գրասենյակի կողմից:
— Մեր գրասենյակի ամենակարևոր գործառույթներից մեկը դա է լինելու: Հեշտ է մարդկանց ասել, որ գան, ներդրումներ անեն, սակայն դա պետք է անել պատասխանատու ձևով։ Անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծել, որպեսզի մարդիկ կարողանան ներդրումներ անել և իրենց պաշտպանված զգալ: Ընդհանրապես, հենց ամենասկզբից պետք է հասկանան, թե ինչպես են այդ ներդրումներն անելու: Ըստ իս, պետք է ստեղծվի մեկ կամ մի քանի մարմին, որոնք ամբողջ գործընթացում՝ «այբից մինչև ֆե», կարողանան ուղեկցել դրսից եկող ներդրողներին. բացատրել օրենսդրությունը, պարտադիր վարչական քայլերը, Հայաստանի հարկային համակարգը, պարտավորվածություններն ու իրավունքները: Մարդիկ պետք է պարզ աչքերով կատարեն իրենց ներդրումները՝ հիանալի գիտակցելով, թե ինչ են անում, ինչի մեջ են մտնում:
Զարեհ Սինանյանը հարցազրույցի ժամանակ, Մոսկվա, 2019 թ․ Լուսանկարը՝ «Ժամ» ամսագիր / Լուսինե Խանգելդյան
— Այո, Նիկոլ Փաշինյանին ճանաչում եմ «Էլեկտրիկ Երևան»-ի օրերից: Հանդիպել եմ այդ ցույցերի ժամանակ, երբ ԱԺ պատգամավորները եկան և մարդկային պատ ստեղծեցին ոստիկանների և ցուցարարների միջև: Հենց այդ օրն էլ ծանոթացանք և այդ օրվանից ընկերություն ենք անում: Քայլարշավի մասին գիտեի 2017 թ.-ի փետրվար ամսից:
— Գրասենյակի ղեկավարի հետ սովորել եմ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում (UCLA): Նա եղել է իմ համակուրսեցին, սովորել ենք միաժամանակ, բայց տարբեր մասնագիտություններով: Մեր կապը պահպանվել է համալսարանական օրերից, Հայաստան տեղափոխվելուց առաջ և հետո ընկերներ ենք եղել: Ունեի թեկնածուներ, բայց, բարեբախտաբար, իմ նշանակման մասին ասեկոսեների մակարդակով որոշ լուրեր սկսեցին հայտնվել մամուլում, և նա տեղեկացավ դրա մասին, կապ հաստատեց ինձ հետ և ասաց, որ անպայման կցանկանա իր ներդրումն ունենալ, աշխատել գրասենյակում: Սրանից բխեց իմ որոշումը, որի համար շատ ուրախ եմ:
Զարեհ Սինանյանը հարցազրույցի ժամանակ, Մոսկվա, 2019 թ․ Լուսանկարը՝ «Ժամ» ամսագիր / Լուսինե Խանգելդյան
— ՌԴ-ում է գտնվում հայկական ամենամեծ Սփյուռքը: Բայց այս արտահայտությունը, թերևս, սխալ է, որովհետև Ռուսաստանում չկա ձևավորված Սփյուռք, կան բազմաթիվ համայնքներ` սփռված հսկայական աշխարհագրական տարածքով մեկ:
Մոսկվայի 2,5 միլիոն հայերից կազմված համայնքը հոգեբանորեն և ֆիզիկապես շատ մոտ է Հայաստանին, կապն էլ շատ ամուր է։ Համայնքը հսկայական ներուժ ունի, բայց ունի նաև խնդիրներ, որոնք Հայաստանի կողմից միշտ անուշադրության են մատնված եղել: Այս է պատճառը, որ շատ էի ուզում ծանոթանալ իրենց, իրենց խնդիրների հետ, ներկայացնել Սփյուռքի հետ հարաբերությունների մեր տեսլականը և առաջարկել համագործակցություն ՀՀ-ի, կոնկրետ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ռուսաստանյան համայնքի միջև: Հիմա սահմանափակվում եմ Մոսկվայով՝ զուտ ժամանակի սղության և տարվա եղանակի պատճառով, բայց գաղափարը ռուսաստանյան հայկական Սփյուռքից սկսելն էր:
Զարեհ Սինանյանը հարցազրույցի ժամանակ, Մոսկվա, 2019 թ․ Լուսանկարը՝ «Ժամ» ամսագիր / Լուսինե Խանգելդյան
— Կարող է տարօրինակ հնչել, բայց ինչ որ տեսել եմ մինչ այժմ, ում հետ որ հանդիպել եմ, ինչ խոսակցություններ էլ որ եղել են, դրանց տոնն ու բնույթը լրիվ սպասելի են եղել ինձ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ անկախ այն հանգամանքից, թե որտեղ են ապրում հայերը, ինչ պայմաններում ու հասարակարգում, ինչ լեզվով են խոսում, սկզբունքորեն հայ են: Նրանք շատ քիչ, միևնույն ժամանակ շատ-շատ են մեկը մյուսից տարբերվում, բայց նաև շատ նման են իրար: Այստեղ ես բացարձակ ոչ մի խորթություն չզգացի: Բնական է, որ մեծ զանգվածների մարդկանց հետ ավելի շատ եմ շփվել, քանի որ ի պաշտոնե 10000-ից ավելի քվեներ եմ հավաքել իմ քաղաքապետ ընտրվելու ժամանակ: Կարելի էր կարծել, որ ինձ համար սովորական է ամերիկահայ Սփյուռքի հետ առնչվելը, մինչդեռ ես երեկ ինձ այստեղ էլ շատ հարմար ու տանն էի զգում: Լրիվ հայկական մթնոլորտ էր։
— Սեպտեմբերի 22-ին վարչապետի հետ այցելելու եմ ԱՄՆ, մինչ այդ նորից Ռուսաստանում եմ լինելու, այս անգամ ոչ միայն Մոսկվայում: Օգոստոսի վերջին հնարավոր է, որ Կիպրոս գնամ` Կիպրոս-Հունաստան-Հայաստան մեր բոլոր խնդիրների համակարգման ոգու մեջ, հիմա մենք անցնում ենք այդպիսի ձևաչափի, երևի հետևել եք, գիտեք:
Զարեհ Սինանյանը հարցազրույցի ժամանակ, Մոսկվա, 2019 թ․ Լուսանկարը՝ «Ժամ» ամսագիր / Լուսինե Խանգելդյան
Կենսագրական տվյալներ
Զրուցեց Աննա Գիվարգիզյանը, Մոսկվա, հուլիսի 19, 2019 թ․