Հուլիսի 18-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Սա Գլխավոր հանձնակատարի առաջին այցն է սփյուռք, այն կտևի 5 օր:
Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ համայնքային կառույցների ու կազմակերպությունների, անհատների, գործարար, մշակութային և եկեղեցական շրջանակների ներկայացուցիչների հետ: