Երեքշաբթի, մայիսի 1-ին, երբ ՀՀ Ազգային ժողովում քվեարկվելու է ժողովրդի ՎԱՐՉԱՊԵՏԻ թեկնածուի ընտրության հարցը, երբ Երևանում մեր քույրերի և եղբայրների հեղեղող ժողովրդային ալիքը քայլ առնի դեպի Ազգային Ժողով, զուգահեռաբար Եվրոպայի հայերի համագումարը (ԵԵՀ), Եվրոպայի տարբեր երկրներում կազմակերպում է ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ։
Նույն առիթով Հունաստանի հայությունը, երեքշաբթի, մայիսի 1-ին, առավոտյան ժամը 9:00-ին, Աթենքի Նեա Զմիռնի քաղաքամասում, Հայոց Ցեղասպանության հուշարձանի մոտ, հետևելու է վարչապետի ընտրության հետ ընթացող զարգացումներին և ՄԻԱՍՆԱԲԱՐ ՏՈՆԵԼՈՒ Է համաժողովրդական պայքարի հաղթանակը։
Հիշեցնենք, որ Ապրիլի 21-ին, Աթենքի կենտրոնական Սինդաղմա հրապարակում ևս ԵԵՀ-ն համաժողովրդական պայքարին զորակցելու համար մեծ հավաք էր կազմակերպել:
Կազմակերպիչ հանձնախումբ
Եվրոպայի Հայերի Համագումար
Աթենք, Հունաստան
30 ապրիլ 2018 թ.