ՀՀ ԿԳ նախարարի հորդորը՝ դպրոցների տնօրեններին
Դպրոցների հարգելի տնօրեններ, տնտեսվարներ, տեխնիկական աշխատակիցներ, քանի որ հունվարի ութին մեկնարկում է ուսումնական գործընթացը, անհրաժեշտ է, որ առնվազն վաղվանից սկսվի դպրոցների շենքերի նորմալ ջեռուցումը՝ հաջորդ օրվանից նորմալ դասապրոցեսն ապահովելու համար: Թեպետ այսօր տեղեկացա, որ արդեն կան դպրոցներ, որոնք սկսել են անհրաժեշտ ջերմաստիճանի բերել դասասենյակները: Մեր երեխաների առողջությունը պետք է լինի առաջին տեղում: Շնորհակալություն համագործակցության համար:...