«Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի՝ այսօրվա՝ հունիսի 17-ի, առաջին լիագումար նիստի երկրորդ մասը վարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ելույթով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հրայր Թովմասյանը, ով, խոսելով սահմանդրական փոփոխությունների մասին, ըստ էության, ասել է. «Սահմանադրական փոփոխությունների համատեքստում երբեմն հնչում են կարծիքներ, որոնց նպատակը կուսակցությունների դերի բարձրացումն է, հակակշիռների արդյունավետ համակարգ ունենալը և այլն: Պետք է ասեմ, որ դրանցից ոչ մեկն էլ նպատակ չէ, դա միայն միջոց է ավելի անվտանգ, կայուն և լավ պետություն ունենալու համար»,- ասել է Հ. Թովմասյանը:
Բանախոսի խոսքով՝ բոլոր ժամանակներում էլ անվտանգությունը եղել է գլխավոր խնդիր, և այդ տեսանկյունից, անկախ կառավարման համակարգերից, հիմնական ուշադրությունը պետք է կենտրոնացնել, որպեսզի այն առավելագույնս ապահովի անվտանգության հարցերը: