Եվս մեկ բազմազավակ ընտանիքը նոր կյանք կսկսի նոր տանը
Загрузка
X


Եվս մեկ բազմազավակ ընտանիքը նոր կյանք կսկսի նոր տանը

Арцах / 06.12.2017

05.12.2017, Լուսաձոր, Արցախ: Արցախի Լուսաձոր համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 4 սենյականոց բնակարան է նվիրում Գարիկ Պետրոսյանի և Էվելինա Բալասանյանի ընտանիքին:

Հովանավորն է Տորոնտոյի տեղական մարմնի բարերար Գարբիս Նորյանը: Տան կառուցումը սկսվել 2017 թ. ապրիլին: Բնակարանն ապահովված է անհրաժեշտ բոլոր կոմունալ պայմաններով, նաև կահավորված է:

Ծրագրի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 24-րդ տունն է հանձնում շահագործման: Ընթացիկ տարում բնակարան է տրվել արդեն 12 ընտանիքի: Դեռ 11 ընտանիք էլ տուն կստանա:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ