2017թ․ մայիսի 31-ից հունիսի 2-ին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում տեղի է ունենալու Հայ բժիշկների 12-րդ միջազգային համաժողովը, որի նպատակն է համախմբել առողջապահության ոլորտի աշխարհասփյուռ հայ մասնագետներին՝ ներկայացնելու ոլորտի վերջին նորությունները և մարտահրավերները, ինչպես նաև հնարավորություն ընձեռելու գիտելիքի և փորձի փոխանակման համար։ Համաժաղովի կազմակերպիչներն են ՖԱՅԴԵՔ հիմնադրամը (FIDEC), Ստամբուլյան հիմնադրամը (Fundación Stamboulian) և PLAS-ը (Profesionales Latinoamericanos Armenios en Salud):
Համաժողովը տեղի է ունենալու ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ: