«ԱՐՏ ՖԵՍՏ» միջազգային երիտասարդական փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ զրույցում հաջողություններ մաղթեց «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի մասնակից երիտասարդներին և նշեց. «Այս տարի արդեն չորրորդ տարին է իրականացվում է «Արտ Ֆեստ» փառատոնը: Ինչպես ամեն տարի այս տարի ևս ամեն ինչ անում ենք, որ ընդլայնվեն փառատոնի շրջանակները, որպեսզի հատկապես մարզերից երիտասարդների ներգրավվածությունը ավելի մեծ լինի:Քանի որ շնորքով մարդիկ շատ կան,մենք ամեն կերպ նրանց դրսևորվելու հնարավորություն ենք տալիս: Ինչպես ասում են, ժամանակի ընթացքում քանակը կբերի որակի արդյունքի: Մասնակից երիտասարդներին մաղթում եմ հաջողություններ, իսկ «Արտ Ֆեստին»` երկարատևություն…»
Հունիսի 2-ին, ժամը 18-ին «Կարապի լճի» մոտ տեղի կունենա «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը, Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նարե Գրիգորյանը, «Ապրել Խաղաղ» նախագիծը, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի:
Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:
«ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։
Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2-12՝ Երևանյան մշակութային օջախներում (բոլոր միջոցառումների մուտքն անվճար է):
Հեղինակ՝ Սիրանուշ Նազլուխանյան