«Արտ Ֆեստ 2016» երիտասարդական բաց փառատոնի հայտերի ընդունման մեկնարկը տրված է
Загрузка
X


«Արտ Ֆեստ 2016» երիտասարդական բաց փառատոնի հայտերի ընդունման մեկնարկը տրված է

Ежедневник / 12.03.2016

«Արտ ֆեստ» փառատոնի պաշտոնական կայքի artfest.am բացումով ազդարարվեց 2016թ. հայտերի ընդունման մեկնարկը, որը կշարունակվի մինչև ապրիլի 11-ը։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ «Արտ Ֆեստ» փառատոնի կայքի շնորհանդեսը։ Կայքում զետեղված են «Արտ Ֆեստի» պատմությանը, աշխատակազմին, մասնագիտական հանձնախմբին, մասնակցությանկանոնակարգին վերաբերող ինֆորմացիաները։ «Արտ Ֆեստ 2016» երիտասարդական բաց փառատոնի հայտերի ընդունման մեկնարկը տրված է: Մասնակցության հայտը կարող եք լրացնել առցանց (online)` փառատոնի պաշտոնական կայքում www.artfest.am

Այս տարվանից փառատոնը միջազգային է։ Մասնակցելու հնարավորություն ունեն 16-30 տարեկան երիտասարդ ստեղծագործողները։ Կքննարկվեն ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական և ուսանողական աշխատանքները։ Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 11-ը:

«Մի վախեցեք գնալ ձեր նպատակների և երազանքների հետևից։ Տապալումից, անհաջողությունից մի վախեցեք։ Փառատոնը հնարավորություն է տալիս, որ ձեզ համեմատեք ուրիշների հետ, տեսնեք, թե ուրիշները ինչպիսի հետաքրքիր ուտաղանդավոր աշխատանքներ են անում, որ դուք մենակ չեք այս աշխարհում, որ միայն դուք չէ, որ այդքան շնորհալի եք և միայն  դուք չէ, որ այդքան մենակ եք», – կայքի շնորհանդեսին ներկա ուսանողներին ասաց մասնագիտական հանձնախմբիանդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, ռեժիսոր, դերասան Լալա Մնացականյանը։

«Արդեն իսկ փառատոնին մասնակցելու ցանկություն են հայտնել Մեծ Բրիտանիայից և Ֆրանսիայից։ Լիահույս ենք, որ այս տարի մեկ տանիքի ներքո կհամախմբենք Հայաստանի և արտերկրի ստեղծագործ երիտասարդներին», – նշեց «Արտ ֆեստ» երիտասարդական բաց փառատոնի  նախագահ Էրիկ Բարսեղյանը։

Կարևորելով երիտասարդ արվեստագետների ներուժը և ինքնադրսևորվելու անհրաժեշտությունը, «Արտ Ֆեստ» փառատոնըհամախմբում է ստեղծագործող երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ,երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն), դիզայն և դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում։
Փառատոնը մրցութային  է, որին մասնակցում են 16-30 տարեկան անհատներն ու ստեղծագործական խմբերը։ Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրըհանդիսավորությամբ հանձնում մրցանակները։ Փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագոծումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը։