Կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնակների պրեմիերան
Загрузка
X


Կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնակների պրեմիերան

Кинотеатр / Ежедневник / 14.09.2019

Սեպտեմբերի 12-ին Հայաստանում կայացավ «Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնակների պրեմիերան։ Ցուցադրությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներ, կինոաշխարհի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ, այլ հայտնի դեմքեր և ԶԼՄ-ներ։

«Կիլիկիա. Առյուծների երկիր» կարճամետրաժ ֆիլմ-ակնակները Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային ժապավենն է: Անդրադարձը հայոց վերջին թագավորությանը՝ հայոց պատմությունը գնահատելու և պահպանելու տեսանկյունից յուրատեսակ հաղորդագրություն է դեպի մեր ժամանակներ: Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ-ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների  և Լուսինյանների կենտրոնական կերպարներին, տեսնելու կատաղի մարտեր, փառավոր հաղթանակներ և իհարկե՝ սեր:

Ակնարկները նկարահանված են համաշխարհային ժամանակակից ֆիլմարտադրության բոլոր չափանիշներին համապատասխան՝ զինամթերքի, հագուստների ընտրությունից մինչև գրաֆիկական և անիմացիոն լուծումներ՝ գաղափարային հիմք ունենալով ինչպես հայոց պատմության ու պատմական հերոսների միջոցով ազգային ոգի արթնացնելը, այնպես էլ համաշխարհային հանրությանը հայկական կինոարտադրական ներուժը ներկայացնելը: Նկարահանումները և հետարտադրական ամբողջ գործընթացը իրականացվել է Հայաստանում՝ «Դոմինո Փրոդաքշն» ընկերության կողմից: Ֆիլմ-ակնարկների ռեժիսորը Աշոտ Առաքելյանն է:

Այս ինքնատիպ Start Up նախագծի տեսլականն էԿիլիկիայի հայոց պատմության փառավոր էջերից մեկը լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ դարձնել, ինչը հնարավորություն է ընձեռում Հայաստանը տեսանելի և գրավիչ դարձնել բարձր տեխնոլոգիական աշխարհի և ֆիլմարտադրության ոլորտում հայտնի միջազագային կազմակերպությունների համար՝ ներկայանալով իբրև այդ ոլորտում արտադրական և հետարտադրական գործընթացիրականացնելու զարգացման ներուժ ունեցող և մրցունակ երկիր:

Նախագծի մտահղացումը արմատներով հենց Կիլիկիայից սերող Խաչատուրեան ընտանիքի և ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հիմնադիր Հարութ Խաչատուրեանինն է, ով նաեւ նախագծի գործադիր պրոդյուսերն է: ԳՈՀԱՐ սիմֆոնիկ նվագախումբն ու երգչախումբը արդեն քսան տարուց ավել է աշխարհին ներկայացնում հայկական բոլոր ժամանակների սիրված երգն ու երաժշտությունը: Կիլիկիո դրոշները, որոնքբազմիցս ծածանվել են «ԳՈՀԱՐ»-ի համերգներիժամանակ բազմահազար հանդիսատեսի կողմից, այժմ ծածանվում էին էկրանից այն կողմ՝պատմական հերոսների ձեռքերում: Պրեմիերան իրենց ներկայությամբ էին պատվել Գոհար Խաչատուրեանը և Շահե Խաչատուրեանը:

Ձևավորվելով մի ժամանակաշրջանում, երբ հայժողովուրդը չուներ պետականություն, Միջերկրական ծովի ափին՝ Կիլիկիայի հողում, ստեղծվեց նոր հայկական իշխանապետություն, որն իր երեքդարյա պատմության ընթացքումկարողացավ պահպանել իր անկախությունը ևհիմնել հզոր թագավորություն։  

Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում էԿիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանիցմինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործիգահակալումը:

Երկրորդ ֆիլմ-ակնարկը արտացոլում է 13-րդ դարիիրադարձությունները, Լևոն I թագավորի դուստրԶաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի ևԶաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայիհիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումիկերպարները, տիրող պալատական բարքերն ուխարդավանքները։

Երրորդ՝ 1219-1375 թթ պատմությունըներկայացնում է Լևոն III-ի գահակալմանտարիները,  չորս  կողմից կեղեքվող Կիլիկիան ևվերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, ումհուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։