ՀՀ կրթության, գիտության, մշակույթի ևսպորտի նախարարության աջակցությամբ ս.թ. հուլիսի 7-14-ը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 16-րդմիջազգային կինոփառատոնը, որըկազմակերպում է «Կինոյի զարգացման «Ոսկեծիրան» հասարակական կազմակերպությունը: Կինոփառատոնի գլխավոր գործընկերն էՎիվաՍել-ՄՏՍ-ը:
Միջազգային կինոփառատոնն աշխարհիտարբեր երկրներից ստացել է մասնակցությանավելի քան 740 հայտ, ինչպես նաև աշխարհիհեղինակավոր կինոփառատոներից՝ Կաննից, Բեռլինից, Ռոտերդամից, ընտրվել են մի շարքկինոնկարներ: Փառատոնն ունի միջազգայինլիամետրաժ (խաղարկային և վավերագրական) մրցութային ծրագիր, որը ներառում է 12 ֆիլմավելի քան 17 երկրներից և կարճամետրաժֆիլմերի տարածաշրջանային մրցույթ, որը ներառում է 25 ֆիլմ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից և Վրաստանից:
Այս տարվա լիամետրաժ մրցույթի ժյուրինկնախագահի ճանաչված կինոռեժիսորԱլեքսանդր Մինդաձեն, իսկ փառատոնիհատուկ հյուրն է մեքսիկացի հանրահայտկինոռեժիսոր, միջազգային մրցույթներիդափնեկիր Կառլոս Ռեյգադասը: Կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանայինմրցույթի ժյուրիի նախագահն է ռեժիսոր ՊիպոՄեցապեսան (Իտալիա): Ժյուրիի կազմումընգրկված են նաև օպերատոր ՆորայրԿասպերը (Կանադա) և «Clermont-Ferrand» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն ԺորժԲոլոնը:
«Ոսկե ծիրանի» շրջանակում կանցկացվի նաևկինոլորտի երիտասարդ մասնագետներիզարգացման «Talent Lab» ծրագիրը: Այն առաջինանգամ իրականացվելու է փառատոնի օրերին` հուլիսի 9-12-ը: «Talent Lab»-ը բաղկացած է չորսաշխատարանից, որոնք նախատեսված ենդերասանների, պրոդյուսեր/ռեժիսորների, նկարիչների, կինոքննադատների համար: Աշխատարանի պաշտոնական բացումը տեղիկունենա հուլիսի 9-ին, ժամը 10:00-ին, ՀենրիկՄալյանի անվան թատրոնի դահլիճում: Դասընթացներն անցկացվելու են Հայաստանիկինեմատոգրաֆիստների միության շենքում:
«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգայինկինոփառատոնի պաշտոնական բացմանարարողությունը տեղի կունենա հուլիսի 7-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգայինհամալիրում: Այն կմեկնարկի Կարմիր գորգիարարողությամբ, որը տեղի կունենա ժամը 17:30-ին: Այնուհետև, ժամը 19:00-ին, տեղի կունենափառատոնի բացման պաշտոնականարարողությունը:
Կինոփառատոնի փակման արարողությունը տեղի կունենա հուլիսի 13-ին, ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: