Մայիսի 8-19-ը կանցկացվի Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակում կգործի միջազգային կինոշուկա:
Կինոռեժիսորների և ֆիլմարտադրող ընկերությունների մասնակցությունն այս կարևոր միջոցառմանն ապահովելու համար ՀՀ մշակույթի նախարարությունը կինոշուկային կմասնակցի պաշտոնական տաղավարով, ուստի հայաստանյան գործող կինոարտադրողներին և պրոդյուսերներին հրավիրում է իրենց նախագծերով և ծրագրերով հայկական տաղավարի կազմում մասնակցելու կինոշուկային:
Հայաստանյան պատվիրակության կազմում ընդգրկվելու համար հայտարարվում է մրցույթ, որին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիներ` կինոռեժիսոր, պրոդյուսեր, պայմանով, որ ֆիլմի/նախագծի իրավատերը ՀՀ քաղաքացի է կամ իրավատեր կազմակերպությունը գրանցված է ՀՀ-ում:
Մասնակցության կարգը և հայտաձևը տեղադրված են նախարարության պաշտոնական կայքէջում՝ հետևյալ հասեցով. http://mincult.am/news-1-4031.html:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. ապրիլի 3-ն է:
Լրացված հայտերն անհրաժեշտ է ուղարկել և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության մասնագետ Գուժ Թադևոսյանին ( էլ. փոստ` g_tadevosyan@mincult.am, հեռախոս` 011-51-93-06):
Անկախ մրցույթի արդյունքից, ՀՀ մշակույթի նախարարությունը պատրաստակամ է Կաննի կինոշուկայում ներկայացնել մրցույթում չհաղթած կինոնախագծերը, եթե հեղինակները տրամադրեն համապատասխան նյութերը: