Ստեղծագործական մրցույթ` պատմվածքի, հեքիաթի և բանաստեղծության ժանրերում
Загрузка
X


Ստեղծագործական մրցույթ` պատմվածքի, հեքիաթի և բանաստեղծության ժանրերում

Ежедневник / 17.01.2018

 

 

 

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը, IBBY  Հայաստանը  / Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղը / և Արտբրիջ գրախանութը հայտարարում են ստեղծագործական մրցույթ՝ մանկական պատմվածքի, հեքիաթի և բանաստեղծության ժանրերում: 

Մրցույթի նպատակն է նպաստել մանկագրության զարգացմանը, խթանել երիտասարդ հեղինակների հետաքրքրությունը մանկապատանեկան գրականության նկատմամբ. հայտնաբերել,խրախուսելև հանրությանը ներկայացնել մանուկների համար ստեղծագործող պատանիներին և երիտասարդներին:

Մրցույթին կարող են մասնակցել 16-25 տարեկան ստեղծագործող, շնորհալի պատանիներ և երիտասարդներ: Աշխատանքները կարելի է ներկայացնել վերոնշյալ ժանրերով. մանկական պատմվածք, հեքիաթ կամ բանաստեղծությ ուն՝ հետևյալ ձևաչափերով՝12 տառաչափ, յունիկոդ տառատեսակ,տեքստում բառերի միջև տարածությունը 1տառաչափ, օրինակ՝ բառ[]բառ, թեմայի և ծավալի սահմանափակում չկա, ստեղծագործությունը չպետք է հրապարակված լինի որևէ պլատֆորմում:

Աշխատանքները ներկայացնել էլեկտրոնային (.doc, .docx), կամ տպագիր

(բացառապես փակ ծրարով) տարբերակներով: Նշել հեղինակի անձնական տվյալները՝անուն, ազգանուն, տարիք, հասցե, հեռախոսահամար:

Հասցե՝ Երևան, Տերյան 42/1 (Խնկո Ապոր անվանա զգային մանկական գրադարան, 1-ին հարկ), հեռ. (010) 52 12 22, կամ (060) 271 131; էլ.հասցե՝ gradaran@childlib.am կամ gayanekar7@gmail.com:

Աշխատանքների ներկայացման ժամկետը 2017թ.-ի դեկտեմբերի 15-ից մինչև 2018թ.-ի հունվարի 25-ը:

Լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն:

Մրցույթին ներկայացված տպագիր աշխատանքները վերադարձման ենթակա չեն:

Ընթացքին հետևելու համար առաջարկում ենք այցելել Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ֆեյսբուքյան էջ:

Աշխատանքների գնահատման չափանիշներն են.

- ստեղծագործության ինքնատիպություն և գեղարվեստականություն

- մանուկների համար հետաքրքրաշարժ և ուշագրավ դիպաշարի առկայություն: