Մանկապատանեկան համահայկական նկարչական մրցույթ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ «ԾԱՂԿԱՆՈՑ» գիրք-ալբոմի համար
Загрузка
X


Մանկապատանեկան համահայկական նկարչական մրցույթ ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ «ԾԱՂԿԱՆՈՑ» գիրք-ալբոմի համար

Ежедневник / 16.01.2018

Մրցույթի անցկացման պայմանները     

ԳԱԹ մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը բանաստեղծուհու 100-ամյակին ընդառաջ 7-17  տարեկան երեխաների համար կազմակերպում է «Ծաղկանոց» մանկական գիրք-ալբոմի նկարազարդման մրցույթը: Գիրքն ունի 88 բանաստեղծություն, որոնք էլեկտրոնային տարբերակով կարելի է ներբեռնել տուն-թանգարանի museumkaputikyan.com կայքէջից կամ կարդալ մեր կայքում:         

            Մրցույթն անցկացվում  է 2 անվանակարգում` գեղանկարչություն և գծանկար: 

Աշխատանքները (մինչև 40 x 60 սմ չափսերով) պետք է ներկայացնել Ս. Կապուտիկյանի տուն-թանգարան մինչև 2018 թ. մարտի 1-ը:

Հասցե` Երևան 0019, Ս. Կապուտիկյան փ., շենք 1, բն. 26:

Մանրամասների համար զանգել`010 52 09 30:  

Պահանջները

  1. Աշխատանքները պետք է լինեն մինչև 40 x 60 սմ չափսերով, առանց շրջանակի:
  2. Նկարչական նյութի ընտրությունն ազատ է:
  3. Կից ներկայացնել.
  • հեղինակի անուն-ազգանունը
  • ծննդյան թվականը
  • հասցեն, հեռախոսահամարը
  • ստեղծագործության անվանումը
  • կրթական հաստատության անունը, հասցեն և  հեռախոսահամարը:

Մրցույթի հաղթողների պարգևատրման կարգը

  1. Ներկայացված բոլոր աշխատանքները տեղ կգտնեն ցուցահանդեսում:
  2. Լավագույն  աշխատանքներով կնկարազարդվի գիրք-ալբոմը:
  3. Լավագույն 6 աշխատանքները կարժանանան պատվոգրերի և նվերների. 
  • գեղանկարչական աշխատանքների համար` 3 մրցանակ (1-ին, 2-րդ և 3-րդ կարգի պատվոգիր),
  • գրաֆիկական աշխատանքների համար` 3 մրցանակ (1-ին, 2-րդ և 3-րդ կարգի պատվոգիր): 

      Գիրք-ալբոմի շնորհանդեսը, ինչպես նաև պատվոգրերի  և նվերների հանձնումը տեղի կունենան հանդիսավոր պայմաններում: