Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը հիսուն տարեկան է
Загрузка
X


Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը հիսուն տարեկան է

Ежедневник / 22.11.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ սթնոյեմբերի 28-ինժամը 19։00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի 50-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում։ Այն կմեկնարկի ‹‹Հայաստանի առաջին երաժշտական թանգարանը›› գրքի գինեձոն-շնորհանդեսով։ Հաստատության գործունեությունը ներկայացնող գիրքը հեղինակել է տնօրեն Մարինե Օթարյանը, խմբագել` Արծվի Բախչինյանը։
Հոբելյանական միջոցառման համերգային մասում հանդես կգան Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչները, կոմպոզիտորի անունը կրող երաժշտական մասնագիտացված դպրոցի երգչախումբը և ժողովրդական գործիքների համույթը։ Կոմպոզիտորի ռոմանսների կատարմամբ հանդես կգան Նարինե Անանիկյանը, Դիաննա Հարությունյանը, Լիաննա Վարդանյանը և Անդրանիկ Մալխասյանը՝ Կոմիտասի անվան պետակն կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահար Մարգարիտ Սարգսյանի նվագակցությամբ։ Արամ Խաչատրյանի անվան լարային քառյակի ելույթով կեզրափակվի հոբելյանական միջոցառումը։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պաշտոնական կայքէջ: