հրավիրում ենք «ԳՐՔԻ ԳԻՇԵՐ 2017» տոնահանդեսի թեմայով ասուլիսին, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 12:30-ին, Միսաք Մանուշյանի անվան պուրակում ( Երևան):
Ասուլիսին ներկա կլինեն ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը և «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանը:
« Գրքի գիշեր-2017» տոնահանդեսը ներկայացնում է «Բուկինիստ» ընկերությունը՝ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Այն տեղի կունենա «Էրեբունի Երևան - 2799» միջոցառման շրջանակում, հոկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ից 24:00-ն՝ «Բուկինիստ» գրախանութում (Մաշտոցի 20) և Միսաք Մանուշյանի անվան պուրակում: Կեսգիշերից հետո միջոցառումը կշարունակվի առցանց հարթակում՝ խաղերի ու մրցույթների տեսքով:
Երևանի ամենատարեց գրախանութն 85 տարեկան է և պատրաստել է նվեր ընթերցասերների համար. տոնահանդեսի ժամերին «Բուկինիստի» ամբողջ տեսականու համար գործելու է 30% զեղչ, իսկ հարակից Մանուշյանի անվան պուրակում ընթերցողներին սպասվում են գրքախաղեր, ֆոտոտաղավարներ, ինտերակտիվ տիկնիկային ներկայացում, թեյախմություն, հանդիպում գրողների հետ, հեղինակային երգերի համերգ և այլ անակնկալներ: