Արարատ Հայկական Միության նախաձեռնությամբ, սույն թվականի ապրիլի 21-ին, ժամը 20:00, Միսլատայի Մշակույթի կենտրոնում տեղի կունենա «Գարուն ա, ձուն ա արել» խորագիրը կրող համերգ-ներկայացումը, որի ընթացքում կհնչեն հայ և օտարազգի աշխարհահռչակ կոմպոզիտորների գլուխգործոցներ և ասմունք:
Ելույթ կունենան երիտասարդ, տաղանդավոր և արդեն Իսպանիայում մեծ հռչակ վայելած հայ երգիչ-երաժիշտներ Աննա Ասոյանը, Էդգար Աբրամյանը, Էդգար Մարտիրոսյանը, Երանուհի Իգիթյանը, ուկրաինացի երաժիշտներ Ալինա Սախնենկոն (Alina Sakhnenko), Միկոլա Դորոշը (Mykola Dorosh), Սվետլանա Կրիսանիվան (Svetlana Krysanova) ռուս դաշնակահար Վադիմ Վալյաևը (Vadim Valyayev) գրողներ Գայանե Ղազարյանը և Սանդրա Մարտինեսը (Sandra Martinez):
Ակնկալվում է վալենսահայության ակտիվ մասնակցությունը:
Արարատ Հայկական Միություն, Վալենսիա, Իսպանիա