[06/06/16] «Կողոպուտ կես գիշերին» թատերական ներկայացումն Աթենքում
Загрузка
X


[06/06/16] «Կողոպուտ կես գիշերին» թատերական ներկայացումն Աթենքում

События / 07.06.2016

 

 

Աթենքի հայ մարզամշակութային «Արարատ» միության «Ծիածան» թատերախումբը, հունիսի 4-ին և հունիսի 5-ին, մայրաքաղաքի Ռենդի շրջանի քաղաքապետարանի «Քամպանելիս» սրահում, բեմականացրեց երկար ամիսներ սպասվող՝ Միրոսլավ Միտրովիչի «Կողոպուտ կես գիշերին» կատակերգությունը:

Հայկ Գասարճյանի բեմադրությամբ՝ արդիական ոճով ու սքանչելի երաժշտությամբ համատեղված բեմականացումը, հունահայ հասարակությանը նվիրաբերեց ավելի քան 75 րոպե ծիծաղ ու զվարճալի մթնոլորտ:

«Ծիածան» թատերախումբն արդեն գործում է շուրջ տասնմեկ տարի: Այդ տարիների ընթացքում խմբին հաջողվել է ի մի բերել հայ և հույն երիտասարդ և երեց դերասանների: Հիշեցնենք, խմբի վերջին ներկայացումներից էր աշխարհահռչակ գրող՝ Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ստեղծագործությունը:

«Կողոպուտ կես գիշերին» ներկայացման հիմնական դերակատարներն էին՝

  • Գրիգոր Չափարյան՝ Ֆրանք (Գող);
  • Հերման Մենենտյան՝ Միլան (Վաճառատան փոխտնօրեն);
  • Մաքրուհի Արըճյան՝ Սիլվա (Միլանի կինը);
  • Առլետ Հարունյան՝ Զիզի (Միլանի սիրուհին);
  • Սիֆի Քասեսյան՝ Ոստիկան:
  • Բեմադրիչ՝ Հայկ Գասարճյան;
  • Պիեսը հայերեն թարգմանեց՝ Ղ. Ղազանչյանը;
  • Փորձերի լուսանկարներ՝ Կարո Աղաբադյան;
  • Հարդարում՝ Մերի Չափարյան;
  • Հուշարար՝ Ռիտա Մենենտյան;
  • Պարուսույց՝ Ռոդոպի Կուբարի;
  • Հայտագրի գեղարվեստական պատրաստումը՝ Նիսան Ցուլուքյանի;
  • Երաժշտություն՝ Հայկ Գասարճյան;
  • Հայտագրի պատրաստումը՝ Սիֆի Քասեսյանի

Բեմականացումը նվիրված էր «Ծիածան» թատերախմբի հիմնադիր անդամ, վաղամեռիկ՝ Երան Թենեքեջյանի հիշատակին:

Աղբյուրը՝ «Հայաստան» լրատու ցանց, Աթենք