Կոմիտասի 148-ամյակին նվիրված միջոցառումներ
Загрузка
X


Կոմիտասի 148-ամյակին նվիրված միջոցառումներ

Ежедневник / 24.09.2017

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը սույն թվականի սեպտեմբերի 26-ին հրավիրում է մասնակցելու Կոմիտաս վարդապետի ծննդյան օրվան նվիրված միջոցառումներին. ժամը 10:00-ին՝ այց Կոմիտասի անվան պանթեոն՝ վարդապետի շիրիմին, ժամը 13:00-ին՝ «Կոմիտասը և հայ կոմպոզիտորական արվեստը» թեմայով դասախոսություն, որը կվարի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Լուսինե Սահակյանը, Ժամը 14:00-ին՝  համերգ Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան). կհնչեն Կոմիտասի, Տիգրան Մանսուրյանի և Դավիթ Հալաջյանի ստեղածագործությունները: