ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում
Загрузка
X


ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

Ежедневник / 14.08.2017

Օգոստոսի 14-ին, ժամը 19.20-ին ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: 

Ռուսական օդանավը դիմավորել են ՀՀ ԱԻ փոխնախարար Է. Ապրիամովը և Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Վ. Ռշտունին: 

Հայ-ռուսական փրկարարական խումբը ՀՀ ՊՆ ուղղաթիռով մեկնել է դեպքի վայր՝ օդային հետախուզություն իրականացնելու, որի արդյունքների հիման վրա ինքնաթիռի միջոցով կիրականացվի օդային հրդեհաշիջում: 

Օդանավակայան է ժամանել նաև 12 ջրատար՝ ընդհանուր 90 տոննա ջրատարողությամբ, որոնք նախատեսված են ինքնաթիռը ջրով լիցքավորման համար: 

Հիմնվելով հայ և ռուս մասնագետների՝ ՀՀ ՊՆ ուղղաթիռով Խոսրովի արգելանոցում իրականացված օդային հետախուզության տվյալների վրա՝ որոշում է կայացվել ինքնաթիռի միջոցով օդային հրդեհաշիջումը մեկնարկել վաղ լուսաբացին: ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը «Էրեբունի» օդանավակայանում լիցքավորվում է ջրով և նախապատրաստվում առավոտյան թռիչքին:

Հիշեցնենք, որ ըստ ԱԻՆ տեղեկատվության` օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: