ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում
Загрузка
X


ՌԴ ԱԻՆ հրդեհաշիջման ինքնաթիռը շուտով կլինի Հայաստանում

Ежедневник / 14.08.2017

ՌԴ ԱԻ նախարարությունը Խոսրովի արգելանոցում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար Երևան է ուղարկել «ԻԼ-76» ինքնաթիռ` հագեցած օդային հրդեհաշիջման աշխատանքների համար անհրաժեշտ սարքավորումներով։ 

ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը մեկ թռիչքի ընթացքում կրակի օջախների վրա կարող է ուղղել ավելի քան 42 տոննա ջուր, ինչպես նաև ստեղծել 800 մ երկարությամբ և 60 մ լայնությամբ սահմանազատող գոտի։ «ԻԼ-76» ինքնաթիռը համարվում է աշխարհում ամենամեծ հակահրդեհային օդանավերից մեկը։ 

Ինքնաթիռի անձնակազմը պատրաստված է  աշխատելու բարդ իրավիճակներում և անտառային հրդեհների մարման մեծ փորձ ունի։ 

Ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում ինքնաթիռը ՀՀ բերելու և  լիցքավորման համար համապատասխան քանակի ջուր ապահովելու ուղղությամբ: 

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել էր ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ խնդրելով տրամադրել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: