Այսօր՝ ապիրլի 29-ին, Երևանում նշվում էր պարի միջազգային օրը։
Հայաստանի բրեյք դանսի ասոցիացիան և G.A.N. Project պարային կազմակերպությունը Հանրապետության հրապարակում անցկացրին պարային ֆլեշմոբ, որին մասնակցում էին պարի 15 խմբերից 400 պարողներ: Նրանք ներկայացրին 5 ոճի պարեր՝ ազգային, բրեյք դանս, հիփ հոփ, սալսա, բալետ։
Ավելի ուշ՝ երեկոյան ժամը 19:00-ին, Երևանի Ազատության հրապարակում «Կարին» ավանդական երգի և պարի համույթը քաղաքապետարանի աջակցությամբ հրապարակը լցրեց ազգային երգ ու պարով։ Պարում էին թե՛ պրոֆեսիոնալ պարողները, թե՛ մարդիկ, ովքեր հենց տեղում էին սկսում սովորել պարել։
Հեղինակ՝ Մաքսիմ Սարգսյան, Երևան
Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի