Երևանում ազդարարվել է «Ոսկե ծիրան» միջազգային XIII կինոփառատոնի մեկնարկը
Загрузка
X


Երևանում ազդարարվել է «Ոսկե ծիրան» միջազգային XIII կինոփառատոնի մեկնարկը

События / 15.06.2016

[15/06/16] Մշակույթի նախարարությունում կայացել էտարվա ամենանշանավոր մշակութային իրադարձություններից մեկի՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող առաջին մամուլի ասուլիսը: Հուլիսի 10-ից 17-ը նախատեսվող կինոփառատոնի առաքելությունը Երևանը մշակույթի ևկինոյի միջազգային կենտրոն դարձնելն է, ինչը հաջողությամբ իրականացվում է 13 տարի անընդմեջ:
Ասուլիսը մեկնարկել է փառատոնի այստարվա պաշտոնական ազդագրի ներկայացմամբ: Ազդագրի դիզայնի հեղինակն է The Sign դիզայն ստուդիան:
Ասուլիսի բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ոսկե ծիրան»Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, փառատոնի ծրագրերիտնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն ՍուսաննաՀարությունյանը ներկայացրել են XIII «Ոսկե ծիրան»-ի հիմնական ծրագրերն ուընդգծել փառատոնի կարևոր նշանակությունը:
Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից:Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:
Փառատոնի գլխավոր գործընկերը Հայաստանի հեռահաղորդակցության առաջատարօպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Այս տարի լրանում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ոսկե ծիրան»Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տասը տարին:
«Հայկական կինո. արդի ժամանակներ»
«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում անդրադարձ է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: «Հայկական կինո. արդի ժամանակներ»խորագրի ներքո ներկայացվելու են 25 տարվա ընթացքում նկարահանվածխաղարկային և վավերագրական լավագույն 17 ֆիլմերը: Ծրագիրը կբացի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007) ֆիլմը: Ծրագիրը համադրող կինոքննադատները յուրաքանչյուր ֆիլմից առաջկ ներկայացնեն ֆիլմի ստեղծման պատմությունը, իսկ ծրագրի ավարտին նախատեսված է կլոր սեղան – քննարկում, որը կանդրադառնա անկախության շրջանիկինոյի պատմությանը, զարգացման ուղիներին և խնդիրներին:
Շեքսպիրն ապրում է կինոյում
«Ոսկե ծիրան»-ը Հայաստանում Բրիտանական Խորհրդի հետ համատեղ հատուկ ծրագիր կներկայացնի՝ նվիրված անգլիացի հռչակավոր գրող Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարլիցին: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները:
Ֆրանսիական նոր կինո
Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ումՖրանսիայի դեսպանության հետհամատեղ: Ներառված են վերջին շրջանի ֆրանսիական լավագույն ֆիլմերիցերեքը: Բացումը կկայանա Պիեռ Լեոնի «Երկու, Ռեմի, երկու» (2015) ֆիլմով:
Դանիական նոր կինո
Այս կինոծրագիրն իրականացվում է Դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Իդեպ, սա Դանիական կինոինստիտուտի և «Ոսկե ծիրանի» արդեն երկրորդ համագործակցությունն է: Կներկայացվեն վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը: Թոմաս Վինթերբերգի «Համայնք»-ով (2016) կմեկնարկի ծրագիրը:
Բասկական նոր կինո
Առանձին ծրագրով կներկայացվեն բասկ կինոռեժիսորների լավագույն աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Epe-Apv ընկերության աջակցությամբ և ընդգրկում է չորս ֆիլմ: Ծրագրի բացումը կկայանա Լառա Իզագիրի «Աշուն առանցԲեռլինի» (2015) ֆիլմով:
Հարգանքի տուրք
«Ոսկե ծիրան» Երևանի XIII միջազգային կինոփառատոնի շրջանակներում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները:
Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Ռուբեն Գևորգյանցի 70-ամյա հոբելյանի կապապցությամբ կցուցադրվի «Հրաշագործիաշունը» (2008) ֆիլմը: