Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում
Загрузка
X


Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում

Кинотеатр / Ежедневник / 28.10.2017

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառման շրջանակում Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Երևանում: Նիկոլայ Ծատուրյանի բեմադրած ներկայացումները Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը կցուցադրի մայրաքաղաքի երկու թատերական հարթակներում՝ ս. թ. նոյեմբերի 1-ին, ժամը 19:00-ին Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կներկայացվի Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» 2 գործողությամբ դրաման և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում նոյեմբերի 3-ին, ժամը 19:00-ին, Կրասնոգորովի «Սիրո CASTING» 2 գործողությամբ լիրիկական կատակերգությունը, իսկ նոյեմբերի 4-ին, ժամը 19:00-ին՝ Մարգարյանի «Եվ երկինքէն 3 աթոռ ինկավ» 2 գործողությամբ երաժշտական ֆարսը: