Ежедневник / 12.08.2017
Օգոստոսի 12-ին և 13-ին Տավուշի Մարզի Բերդ քաղաքում տեղի է ունենալու «Մեղրի և հատապտուղների փառատոնը», որի նպատակն է տարածաշրջանում նպաստել ձեռնարկատիրական գործունեության և մշակութային ակտիվացմանը, խթանել տեղական ապրանքատեսակների արտադրությունը, դիրքավորել տարածաշրջանը որոշակի արտադրական բաղադրիչներով, նպաստել բիզնես շփումներին եւ ձևավորել բարենպաստ զբոսաշրջային միջավայր։ Փառատոնի այս տարվա ծրագրում ներառված է․
Օգոստոսի 12
- Քվեստ խաղ՝ հատուկ մրցանակով,
- «Ջազը սահմանին» փառատոն՝ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ` ՀՀ մշակույթի նախարարության «Մշակույթային կանգառ» նախաձեռնության հետ համատեղ,
- Երեկոյան հանգիստ և հյուրասիրություն,
- Վրանային գիշերակաց։
Օգոստոսի 13
- Մեղրի և հատապտուղների տաղավարներ՝ ցուցահանդես-վաճառք,
- Գյուղական և ազգային սննդի, մթերքների, պահածոների, խմիչքների ներկայացում,
- Ազգագրական երգ ու պար,
- Անվճար գինու հյուրասիրություն,
- Մեղրով տորթի մրցույթ,
- Թեմատիկ անվճար ֆոտոսեսիաներ,
- Գորգագործության, գոբելենագործության, ձեռագործության, փայտամշակման և տարածաշրջանին բնորոշ այլ արհեստների ներկայացում,
- Մանկական խաղահրապարակ և ժամանց,
- Խաղեր ու ժամանցային ծրագիր,
- Շրջայց Շամշադինի գեղատեսիլ վայրերով
Փառատոնի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Մեղրի և Հատապտուղների Փառատոն։