Ստեփանակերտում հնարավոր է դարձել քաղաքական տարաձայնություններից զատ հարթակ ստեղծել. Արմեն Աշոտյան
Загрузка
X


Ստեփանակերտում հնարավոր է դարձել քաղաքական տարաձայնություններից զատ հարթակ ստեղծել. Արմեն Աշոտյան

Арцах / 18.06.2017

Ի սկզբանե մենք մտածում էինք, որ հայկական կուսակցությունների ֆորումի անցկացման այս ձևաչափը դառնա քաղաքական մշակույթի անբաժան մաս:

Ինչպես հաղորդեցին Արցախպրես գործակալությունից, այս մասին ասել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Նման ֆորումների խնդիրն է մերձեցնել այն քաղաքական ուժերին, ստեղծել մտքի փոխանակման այնպիսի համակարգեր, որոնք կկարողանան ապագայում հեշտացնել ցանկացած որոշման կայացում: Ֆորումը նաև տեսակետներ լսելու հնարավորություն է ընձեռում: Քաղաքական երկխոսության կարիք ունեն և´ Արցախի, և´ Հայաստանի քաղաքական ուժերը: Կարծում եմ՝ սրանով է բացատրվում այս տարվա ֆորումին ներկայացված այսքան մեծ թվով կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությունը: Այդ ֆորումների արդյունքում ձևավորված մշակույթը շատ կարևոր է Արցախի և Հայաստանի վերնախավերի շփումների ժամանակ: Նմանատիպ ֆորումներին են վերագրվում համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման ինստիտուտները»,- նշել է Ա. Աշոտյանը:

ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի կարծիքով, ֆորումին պետք է ներառել նաև Սփյուռքի կուսակցությունները:

«Ուրախ ենք, որ Ստեփանակերտում հնարավոր է դառնում քաղաքական տարաձայնություններից զատ քաղաքական համաձայնությունների հարթակ ստեղծել»,- մասնավորապես ասել է Ա. Աշոտյանը և հավելել, որ ժողովրդավարական երկրներում քաղաքական դաշտը պետք է բազմապիսի լինի, իսկ կուսակցություններն՝ ապագայում ավելի կայացած:

«Եթե կուսակցությունը կայացած չէ, անգամ եթե ունի ուժեղ առաջնորդ, բայց չունի կառուցվածք, անդամներ, չունի հասարակության հետ աշխատելու մեխանիզմներ չի կարող պետության պատասխանատվությունն իր ուսերի վրա վերցնել»,-ասել է Ա. Աշոտյանը: