«Ազատ Հայրենիք» կուսակցությունը գտնում է, որ նոր պատերազմ սկսվելու դեպքում ՀՀ Ազգային ժողովը անմիջապես օրակարգ պետք է մտցնի Արցախի անկախության ճանաչման հարցը:
Ինչպես հաղորդեցին Արցախպրես գործակալությունից, այս մասին՝ ասել է ԱՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, անդրադառնալով «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի աշխատանքներին:
«Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու դեպքում՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելով՝ ՀՀ-ն դառնում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- ասել է Ա. Թովմասյանը և հավելել, որ հարցը ֆորումի քննարկման օրակարգում է:
Խոսելով Արցախի և Հայաստանի միջկուսակցական հարաբերությունների մասին՝ Ա. Թովմասյանը նշել է, որ դրանք գտնվում են գործնական մակարդակի վրա, իսկ նման ֆորումները հնարավորություն են տալիս առկա խնդիրների վերաբերյալ հստակեցնել բոլոր տեսակետները և գտնել արդյունավետ լուծուման տարբերակները: