Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի բարդություններ են ստեղծվել. Դավիթ Շահնազարյան
Загрузка
X


Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի բարդություններ են ստեղծվել. Դավիթ Շահնազարյան

Арцах / 18.06.2017

«Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի՝ այսօրվա՝ հունիսի 17-ի նիստում տարբեր թեմաներով փորձագիտական ելույթներ են հնչել:

Ինչպես հաղորդեցին Արցախպրես գործակալությունից, ֆորումի առաջին լիագումար նիստում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը հանդես է եկել «Մեր անվտանգությունը և համաշխարհային անվտանգային սպառնալիքները» թեմայով բանախոսությամբ: Դ. Շահնազարյանի խոսքով՝ Արցախի հիմնահարցը և, առաջին հերթին, դրա ռազմական բաղադրիչը շարունակվում են մեզ համար մնալ առաջնահերթ:

«Այսօր մեր երաշխիքը մեր սահմանների պաշտպանությունն է, և, իմ գնահատականով նոր լայանածավալ պատերազմի հավանականությունը վերջին երեք ամսում մի փոքր նվազել է, բայց ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք: Այստեղ կարևորագույն գործոն կա, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի բարդություններ են ստեղծվել՝ կապված գազային շահերի հետ»,- ասել է Դ. Շահնազարյանը:

Բանախոսն իր խոսքում անդրադարձել է նաև խորհրդարանական դիվանագիտությանը՝ նշելով, որ այն մեծ պոտենցիալ ունի, և հույս ունի, որ խորհրդարանական պատվիրակությունները տարբեր հարթակներում կգործեն համաձայնեցված:

Նիստի վերջում ներկաները հանդես են եկել հարցերով և ելույթներով, որոնք մեծամասամբ վերաբերում էին Ղարաբաղյան հիմնախնդրին, սահմանային լարվածությանը, ներքին և արտաքին այլ մարտահրավերներին: