«Առայժմ մտքերով ենք փոխանակվում, և ես շատ դրամատիկ գնահատականներ չէի տա ֆորումի մասով, համենայն դեպս տեսակետներ են պարզ դառնում, թե ով ինչ է մտածում», ասել է ՀՀ ԱԺ «ԵԼՔ» դաշինիքի անդամ Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես հաղորդեցին Արցախպրես գործակալությունից, պատասխանելով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ քաղաքական ուժերի ունեցած տեսակետների մասին հարցին՝ Փաշինյանը մասնավորապես նշել է, որ ֆորումին մասնակից բոլոր կուսակցությունները միասնական են այն հարցի շուրջ, որ ստեղծված իրավիճակում, ընդհանրապես, անիմաստ է խոսել փոխզիջումների մասին, որովհետև Ադրբեջանը այս հարցում որևէ տրամադրություն չունի: