«Օրհներգությո՜ւն թող ըլլա». «Դանիելը» Երևանում
Загрузка
X


«Օրհներգությո՜ւն թող ըլլա». «Դանիելը» Երևանում

Кинотеатр / Ежедневник / 20.07.2018

«Օրհներգությո՜ւն թող ըլլա». «Դանիելը» Երևանում«Դանիել» ֆիլմը, որն ընդգրկված էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում, հուլիսի 17-ին ցուցադրվեց նաև Հայոց ցեղսպանության թանգարան–ինստիտուտում։ Մեծ Բրիտանիայից ռեժիսոր Կարո Բերբերյանի ֆիլմը պատմում է ցեղասպանության զոհ դարձած բանաստեղծ Դանիել Վարուժանի կյանքի վերջին ամիսների մասին։

 

Ինչպես «Ժամ»–ի հետ զրույցում նշեց Կարո Բերբերյանը, ինքը սկսեց հետաքրքրվել Վարուժանի կյանքով ու ստեղծագործությամբ այն ժամանակ, երբ իրեն նվիրեցին Արամ Անտոնյանի գիրքը` նախորդ դարասկզբին Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որտեղ կային դրվագներ նաև Վարուժանի մասին, և իրեն հետաքրքրեց պոետի կերպարը։

 

«Դանիել» ֆիլմում նաև բանաստեղծի և նրա կնոջ` Արաքսիի սիրո պատմությունն է, և այդ ամբողջ պատումն ուղեկցվում է Վարուժանի բանաստեծղություններով, որոնք հայերեն ընթերցում է ստամբուլահայ դերասան Եղիա Աքգունը, իսկ անգլերեն` Շոն Բինը։

 

Ֆիլմի պոեզիայի պրոդյուսեր Տաթևիկ Այվազյանը հայտնեց, որ «Դանիելը» ցուցադրվել է Բերմուդյան միջազգային փառատոնում և շահել միանգամից երկու մրցանակ` հանդիսատեսի համակրանք և մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար։ Մոտակա օրերին ցուցադրվելու է նաև Շոտլանդիայում, այնուհետև` Վաշիգտոնում, հրավերներ կան նաև Կանադայում և Ավստրալիայում անցկացվող փառատոներից։

 

«Դանիել» ֆիլմի ցուցադրությունից հետո Եղիա Օքգյունը և մեծ բանաստեղծի կերպարը մարմնավորած դերասան Տիգրան Գաբոյանը ամփոփ ներկայացրին Դանիել Վարուժանի կյանքը, ընթերցեցին նրա նամակներից ու բանաստեղծություններից` կարծես շարունակելով ֆիլմի թողած ազդեցությունը։

 

Տիգրանուհի Ներսեսյան, Երևան