Նիկիտա Մնդոյանցն առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում
Загрузка
X


Նիկիտա Մնդոյանցն առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում

Восьмая нота / Ежедневник / 03.07.2019

Նիկիտա Մնդոյանցն առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում

Համաշխարհային մեծ ճանաչում ունեցող մեր հայրենակից Նիկիտա Մնդոյանցն առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում:

«Ժամանակակից տաղանդավորերիտասարդության մեջ, որին ես շատլավ եմ ճանաչում, Նիկիտա Մնդոյանցըթանկարժեք ադամանդ է, որըզարդարում է մեր կոմպոզիտորական և դաշնամուրային դպրոցը: Նրա այժմյանհաջողությունները թույլ են տալիսհուսալ, որ որոշ ժամանակ անց նակդառնա ականավոր արվեստագետ, ովարժանի կերպով կներկայացնի մերկոմպոզիտորական և կատարողականարվեստը ողջ աշխարհին». ՏիխոնԽրեննիկով:

Մեծ վարպետի խոսքերը մարգարեկանէին. Նիկիտա Մնդոյանցի կարիերայիթռիչքը սկսեց դեռ ինը տարեկանից, երբնա իր առաջին մենահամերգով հանդեսեկավ Հելսինկիի Սիբելիուսի անվ.Ակադեմիայում: Համերգի խտասկավառակը թողարկվեց ֆինական ընկերության կողմից և սկսվեց «Ռուս հրաշամանուկի» հաղթարշավը ողջ աշխարհով մեկ: Նիկիտա Մնդոյանցը մի շարք հեղինակավոր մրցույթների հաղթող է՝ Քլիվլենդ (ԱՄՆ2016թ., 1-ին մրցանակ), Պադերևսկու  անվ.մրցույթ (Լեհաստան, 2007թ., 1-ին մրցանակ), Վեն Կլայբերնի անվ. մրցույթ (ԱՄՆ, 2013թ., ֆինալիստ): Այս հաղթանակներն ու ճանաչումը նրա առջև բացեցին աշխարհի լավագույն համերգասրահների դռները:

Հայաստանում Նիկիտա Մնդոյանցնառաջին անգամ համերգով հանդես կգահուլիսի 5-ին, Հայաստանի Ազգայինֆիլհարմոնիկի հետ՝ դիրիժոր ԷռնեստՀյոցըլի (Ավստրիա) ղեկավարությամբ: Մնդոյանցը կկատարի Շումանի Լյամինոր դաշնամուրի կոնցերտը, երկրորդբաժնում կհնչի Բրամսի թիվ 2 սիմֆոնիան:

Նիկիտայի հաղորդմամբ նա բազմիցս է այցելել Հայաստան, բայց համերգով առաջին անգամ է ելույթ ունենալու իր պատմական հայրենիքում: Նա շատ հուզված է և անհամբերությամբսպասում է հայ հանդիսատեսի հետ հանդիպմաը:

Մնդոյանցը ծնվել է 1989թ. -ին Մոսկվայում՝ երաժիշտների ընտանիքում: Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժինները: 2012թ.-ից Մնդոյանցը ՌԴ Կոմպոզիտորների միության անդամ է: 2013թ.-ից նա դասավանդում է  Մոսկվայի կոնսերվատորիայի գործիքավորման ամբիոնում:

Նիկիտա Մնդոյանցն առաջին անգամ ելույթ կունենա հայրենիքում