Մարիա Յումենն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ:
Նա ծաղիկներ դրեց Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց 1915 թ. Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Նրան ուղեկցում էր պատմաբան, գրող, հրապարակախոս Գևորգ Յազչյանը` Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակից:
Այնուհետև տիկին Յումենը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում ծանոթացավ ցուցանմուշներին և հանդիպեց թանգարանի տնօրեն Հարություն Մարությանի հետ:
Հիշեցնենք, որ Մարիա Յումենն ASALA-ի հոգեհայր Գուրգեն Յանիկյանի աճյունատուփը ապրիլի 29-ին ԱՄՆ-ից փոխադրեց Հայաստան:
Տիկին Յումենը հերոս Գուրգեն Յանիկյանի փաստաբանի այրին է:
Յանիկյանի մասունքները մայիսի 5-ին ամփոփվեցին Եռաբլուրի ASALA-ի նահատակների գերեզմանատանը:
Արարողակարգը կատարվեց Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի խնկարկման ներքո։
zham.ru