Գուրգեն Յանիկյանի մասունքներն արդեն Երևանում են
Загрузка
X


Գուրգեն Յանիկյանի մասունքներն արդեն Երևանում են

Наследие / Ежедневник / 30.04.2019

 

Նորագույն ազգային ազատագրական պայքարի կարապետ, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հոգեհայր՝ հերոս Գուրգեն Յանիկյանի մասունքներն արդեն Երևան են բերվել: Ազգային հերոսի վերջին հանգստավայրը, բնականաբար, լինելու է Եռաբլուրում, ՀԱՀԳԲ-ի հուշահամալիրի տարածքում, որտեղ արդեն առկա է հերոսի խորհրդանշական տապանաքարը:

Այս մասին «Ժամ»-ին հաղոդեցին Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակից:
Այսպիսով սկիզբ է դրվում աշխարհի տարբեր երկրներում հայության իրավունքների պաշտպանության համար պայքարած և զոհված ազատամարտիկների մասունքների տեղափոխման գործընթացին Մայր Հայաստան:

Հերոսի մասունքների հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի՝ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին: Թաղման կարգը կատարելու է Մայր Աթոռի երիցագույն միաբան Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը։
Այս առիթով Հայկական ժողովրդային շարժման Երևանի գրասենյակի կողմից առաջիկա օրերին հրապարակվելու են լրացուցիչ տեղեկություններ:
Հայ ազատագրական պայքարի հերոս, գրող, ճարտարագետ Գուրգեն Յանիկյանը ծնվել է 1895 թ. Էրզրումում (Արևմտյան Հայաստան): Հայոց ցեղասպանության ականատես Յանիկյանը այդ մեծ ցավը սրտում պահեց մինչև 1973 թ. հունվարի 27-ը, երբ 78 տարեկանում ԱՄՆ Սանտա Բարբարա քաղաքում, գնդակահարեց Թուրքիայի հյուպատոսին ու նրա օգնականին, սփյուռքացած հայությանը ցույց տալով ազատագրական պայքարի գործնական ուղին, որի հետևանքով հայկական անտեսված դատը վերածվեց իր իրավունքների համար մարտնչող արժանապատիվ պայքարի ելած ժողովրդի պահանջատիրության։
Յանիկյանը իր պատմական քայլը կատարելուց հետո ինքնակամ ներկայացավ ԱՄՆ իրավապահ մարմիններին և դատարանում խիզախորեն պաշտպանեց հայոց ոտնահարված իրավունքների հարցը։ Հերոսը 1973 թ․-ի հունիսի 2-ին ցմահ բանտարկության դատապարտվեց։ 1984-ի փետրվարի 10-ին, վատառողջ և ֆիզիկապես տկարացած բանտից փոխադրվեց հիվանդանոց և 17 օր հետո, փետրվարի 27-ին մահացավ հիվանդանոցում։
Փառ՛ք հոգեհայր հերոս Գուրգեն Յանիկիյանի հիշատակին:
Փառ՛ք Հայաստանը և հայության արդար իրավունքները պաշտպանող բոլոր հերոսներին:
Փառ՛ք հերոսներ ծնող հայ ժողովրդին: