Наследие / Ежедневник / 16.08.2019
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ Է
Հայերենն այլ լեզուներից հազարավոր բառեր է փոխառել և շարունակում է փոխառել. այդպես են վարվում աշխարհի բոլոր զարգացած լեզուները: Հայոց լեզվի ճկուն բառակազմության շնորհիվ օտար բազմաթիվ բառերի համարժեքներ են ստեղծվել և ստեղծվում:
Ստորև ներկայացնում ենք օտար բառերի մի ցանկ և առաջարկում հայերեն ընդունելի համարժեքները՝ հորդորելով նախապատվությունը տալ հայերենին: Նպատակը օտար բառերի նկատմամբ դրանց լիակատար հաղթանակը ապահովելն է:
Տրված բառերը հիմնականում գրանցված են բառարաններում, գործածվում են մամուլում և այլուր, այդ թվում՝ բանավոր խոսքում: Գործածենք հայերեն այս բառերը.
1. ադմինիստրատիվ – վարչական
2. բլոկնոտ – նոթատետր
3. բրելոկ – բանալեկալ
4. գարանտ – երաշխավոր
5. գարանտիա – 1. երաշխիք, երաշխագիր, 2.երաշխավորություն, երաշխավորագիր
6. դիսկուսիա – բանավեճ
7. դուետ – զուգերգ
8. էլեմենտար – տարրական
9. էքսպոնատ – ցուցանմուշ
10. թեորիա – տեսություն
11. խրոնոլոգիա – ժամանակագրություն
12. կերամիկա – 1. խեցեգործություն, 2. խեցեղեն
13. կոմպենսացիա – փոխհատուցում
14. հիպոթեզ – վարկած, ենթադրություն
15. մասաժիստ – մերսող
16. մարկա – 1. նամականիշ, 2. մակնիշ
17. միկրոսկոպ – մանրադիտակ
18. ուլտիմատում – վերջնագիր
19. պացիֆիստ – խաղաղասեր
20. ռեակցիոն – հետադիմական
21. սեկցիա – 1. մասնախումբ, 2. բաժին, բաժանմունք, մաս
22. սոլիդ – 1. ծանրակշիռ, 2. պատկառելի, 3. ներկայանալի
23. սուբյեկտիվ – 1. ենթակայական, 2. անձնական, անհատական
24. սուվերեն – ինքնիշխան
25. ստարտ – մեկնարկ
26. օբյեկտիվ – 1. առարկայական, 2. անկողմնակալ, անաչառ
27. օպոզիցիա – ընդդիմություն
28. ֆասադ – ճակատամաս (շենքի՝ կառույցի)
29. ֆինիշ – 1. ավարտ 2. վերջնագիծ
30. ֆրոնտ – 1. ճակատ, 2. ռազմաճակատ