Լեզվի կոմիտեն ներկայացնում է տարածված օտար բառերի հայերեն համարժեքները
Загрузка
X


Լեզվի կոմիտեն ներկայացնում է տարածված օտար բառերի հայերեն համարժեքները

Ежедневник / 24.12.2018

ՀՈՐԴՈՐԱԿ ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտնի իրողություն է, որ լեզուներն առանց փոխառությունների չեն լինում: Դրանք  եղել են, կլինեն և մերժելի չեն, եթե անհրաժեշտաբար են փոխառվել: Իրողություն է նաև, որ ամեն լեզու փորձում է հնարավորինս զերծ մնալ օտար բառերից՝ ստեղծելով դրանց համարժեքները: Երբ տվյալ լեզվում ստեղծվում է համապատասխան բառը, որը հասարակությունն ընդունում է, փոխառությունը դառնում է օտարաբանություն:

Ի տարբերություն փոխառության՝ օտարաբանությունը մերժելի է, որովհետև նախընտրելով օտարաբանությունը՝ նսեմացնում ենք մայրենի լեզուն, խանգարում նրա բնականոն ընթացքը:

Հայերեն շատ բառեր, ցավոք, երբեմն անտեսվում են:

Նկատի ունենալով վերը ասվածը՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

ստորև  բերված օտար բառերի փոխարեն գործածել հայերեն համարժեքները.

  1. աբոնեմենտ – բաժանորդագիր
  2. աբստրակտ – վերացական
  3. աբսուրդ –անհեթեթություն, անհեթեթ
  4. ամբիցիոզ – հավակնոտ
  5. ավտոռեֆերատ – սեղմագիր
  6. ատեստատ – վկայական
  7. բալանս – հաշվեկշիռ
  8. դեֆիցիտ – պակասուրդ
  9. դիվիդենտ – շահաբաժին
  10. դիսերտացիա – ատենախոսություն
  11. դիսպետչեր – կարգավար
  12. էմոցիա – հույզ
  13. իմիջ – կերպար
  14. ինվալիդ – հաշմանդամ
  15. ինվեստիցիա – ներդրում
  16. լեգիտիմ – օրինական, օրինակարգ
  17. լոգիկա – տրամաբանություն
  18. կոլեգիա – վարչանի
  19. կոմպետենտ – 1. իրազեկ,իրավասու
  20. կոմպրոմիս – փոխզիջում
  21. կոնցեպցիա – հայեցակարգ
  22. կրեատիվ – ստեղծագործ
  23. մաքսիմում – առավելագույն
  24. մենեջմենտ / մենեջմենթ – կառավարում
  25. մոնոպոլիա – 1. մենաշնորհ, 2. մենատիրություն
  26. մոնոպոլիստ – 1. մենաշնորհյալ, 2. մենաշնորհատեր
  27. մենտալիտետ / մենթալիտետ – մտածելակերպ
  28. մինիմում – նվազագույն
  29. նեգատիվ – բացասական
  30. շանս – հնարավորություն
  31. չեկ / չեք– վճարագիր, անդորրագիր
  32. պոզիտիվ – դրական
  33. պոպուլիզմ – ամբոխահաճություն
  34. պոպուլիստ – ամբոխահաճ
  35. պրակտիկ – գործնական
  36. պրինտեր – տպիչ
  37. ռեալ – իրական
  38. ռեյտինգ – վարկանիշ
  39. սանկցիա(ներ) – պատժամիջոց(ներ)
  40. սիմվոլ – խորհրդանիշ
  41. սիմվոլիկ – խորհրդանշական
  42. սիստեմ – համակարգ
  43. սիտուացիա – իրադրություն, իրավիճակ
  44. ստատիստիկա – վիճակագրություն
  45. տրենաժոր – մարզասարք
  46. քսերոքս – պատճենահան
  47. քրոնիկոն – ժամանակագրություն
  48. օպոնենտ – ընդդիմախոս
  49. ֆեյք – կեղծ
  50. ֆորում – համաժողով

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

zham.ru