«Հանուն լույսի» կռվողները կամ անկախության սերունդ
2015 թվականի հունիսի 23-ին, Երևանի գլխավոր փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան, փակվեց ուղիղ երկու շաբաթ: Պատճառը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող երիտասարդներն էին, ովքեր համախմբվելով մեկ գաղափարի շուրջ՝ մեկտեղվել էին Բաղրամյան պողոտայում: Ծավալված շարժումն ստացավ «Էլեկտրիկ Երևան» անվանումը: Այն, ինչ այդ օրերին տեղի էր ունենում Երևանում, ավելին էր, քան քաղաքացիական անհնազանդությունը: Այն եղավ Հայաստանի նորանկախ պատմության ամենամարդաշատ և բազմազան սոցիալական բողոքի...