Դեկտեմբերի 21ին՝ ժամը 16:00-ին, Ազգային պատկերասրահում կբացվի նկարիչ Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ռետրոսպետկտիվ ցուցահանդեսը:
Ներկայացվում է Ազգային պատկերասրահում, Երևանի պատմության թանգարանում, ինչպես նաև ընտանիքի և մասնավոր հավաքածուներում պահվող շուրջ 100 նկարների ընտրանի։
Գյուրջյանը ստեղծել է ծննդավայր Արդվինի և Հայաստանի գողտրիկ անկյունների պատկերներ. Սևանա լիճ և կղզի՝ առափնյա ժայռերով ու եկեղեցիներով, Բջնի, Ապարան, Գորիս, Եղեգնաձոր, Լոռի, Գյումրի, հին և նոր Երևան, ինչպես նաև պատմամշակութային հուշարձաններով բնանկարներ:
Ցուցահանդեսը կգործի ի մինչև 2019 թ. փետրվարի 15-ը: