Մարվեց Հովհաննես Այվազովսկու հոբելյանին նվիրված գեղաթերթիկը
Загрузка
X


Մարվեց Հովհաննես Այվազովսկու հոբելյանին նվիրված գեղաթերթիկը

Ежедневник / 08.11.2017

Երևանի պատմության թանգարանում նախարար Արմեն Ամիրյանը մասնակցեց «Աշխարհահռչակ հայեր. Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը» թեմայով 5 նամականիշով մեկ գեղաթերթիկի մարման արարողությանը։

«Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը 2017 թվականին բավական ուշադիր է եղել մշակութային թեմաների նկատմամբ. մարվել և շրջանառության են դրվել նաև ««Անուշ» օպերա. Ավագ Պետրոսյան» փոստային բացիկը, «Մեծանուն հայեր. Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակը», «Մեծանուն հայեր. Գաբրիել Գյուրջյանի ծննդյան 125-ամյակը» նամականիշները...

Շրջանառության մեջ դրվող գեղաթերթիկի 170, 220, 230, 380 և 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշների վրա ներկայացված են Հովհաննես Այվազովսկու հայտնի կտավներից հինգը:

Նրա մարումն իրականացրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ»-ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Լուսանկարները տրամադրել է Մշակույթի նախարարությունը