«Սփյուռքի իրավունքը» շարժման հայտարարությունը
Загрузка
X


«Սփյուռքի իրավունքը» շարժման հայտարարությունը

Ежедневник / 02.08.2019

Կայացավ «Սփյուռքի Իրավունքը» շարժման համագումարը եւ ընդունվեց

                                    Հայտարարություն

Մենք՝ «Սփյուռքի Իրավունքը» շարժման հիմնադիր համագումարի մասնակիցներս,

Հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային օրենքներով  քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը,

Գիտակցելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացի լինելը նշանակում է ինչպես հավասար պարտականություններ, այնպես էլ՝ հավասար իրավունքներ,

Կարեւորելով սփյուռքի անառարկելի եւ անփոխարինելի դերը ազատ, անկախ եւ միացյալ Հայաստան կերտելու գործում,

Հայտարարում ենք «Սփյուռքի Իրավունքը» շարժման սկիզբը։ Շարժում, որը նպատակ ունի վերականգնել Հայաստանի նախորդ իշխանությունների կողմից՝ քաղաքական նպատակներով մեզանից խլված իրավունքների վերականգնմանն ու արդարության հաստատմանը, ինչպես նաեւ՝ Հայաստանը բոլոր հայերի հայրենիքը դարձնելու ուղղված իրական քայլերի ձեռնարկմանը։

Որպես առաջին քայլ կարեւորում ենք արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու եւ ընտրվելու իրավունքի վերականգնումը։

Այս նպատակով՝

1.        ՀՀ բարձրագույն իշխանություններից (ՀՀ Նախագահ, Վարչապետ, ԱԺ նախագահ եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ) պահանջում ենք ․

-        Գործուն քայլեր ձեռնարկել ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքի իրացման ուղղությամբ՝ վերականգնելով արտասահմանում գտնվող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում ընտրատեղամասերի բացման եւ քվեարկության անցկացման պրակտիկան։

-        Վերացնել ՀՀ ընտրական օրենսգրքի այն դրույթները, որոնք սահմանափակում են երքաղաքացի հանդիսացող անձանց ընտրվելու սահմանադրական իրավունքը։

-        Հանել ՀՀ կառավարման համակարգում երկքաղաքացիությունը որպես խոչընդոտ համարող կեղծ դրույթները։

2.        Հայաստանում գործող հասարակական, քաղաքական եւ իրավապաշտպան կազմակերպություններից ակընկալում ենք ․

-        Խնդիրը մտցնել օրակարգ եւ դարձնել լայն քննարկումների թեմա։

3.        Աշխարհասփյուռ հայության տարբեր հատվածներին կոչ ենք անում․

-        Միացե՛ք շարժմանը եւ տեր կանգնեք յուրաքանչյուրիդ իրավունքների վերականգնման պահանջին։

9 Հուլիսի, 2019թ

Գլենդել