ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՒ ԴԵՄ
Загрузка
X


ՀՅԴ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐՒ ԴԵՄ

Ежедневник / 17.12.2019

 

 

Մոտ 60 ուսանող է հեռացվել կամ հեռացել ՀՅԴՀայաստանյան կառույցից։ Այդ մասին տեղեկացնումեն Հայաստանի «Նիկոլ Աղբալյան» ուսանողականմիության (ՆԱՈւՄ), արդեն նախկին անդամներիհրապարակած հայտարարությունները:

 

Իրենց կուսակիցներին ներքին կարգով հղածնամակով (որ անհայտ անձանց կողմիցհրապարակվեց եւ ուսանողներին կուսակցությունիցհեռացնելու համար պատրվակ հանդիսացավ) այսերիտասարդները բացատրել են թե ինչու եւ ինչհանգամանքների տակ ՆԱՈւՄ-ը մերժել է ՀՀ ՀՅԴԳերագույն մարմնի  թելադրանքները ընդունելու։

 

Հրապարակված նամակում եւ այնուհետ իրենցհարցազրույցներում ՆԱՈւՄ-ի մեծամասնությունըհանդիսացող (մոտ 60 ուսանող) հայտարարել են, թեինչ պատճառներով նրանք մերժել են ընդունելուպարտադրվող մի շարք որոշումներ, այդ թվում` ՀՀԿրթության, գիտության, մշակույթի և սպորտինախարարի հրաժարականի պահանջը եւ այդպահանջով ակցիաներին մասնակցելը, ՌոբերտՔոչարյանին որպես քաղբանտարկյալ ընդունելը եւերկրում «պարտիզանական» եղանակով կամ ոգովիրավիճակներ փոխելու թելադրվող հրահանգները։

 

Նրանք նույնպես մեղադրել են ՀՅԴ-ի հայաստանյանղեկավարությանը կուսակցության ազգային եւսոցիալիստական հայացքներից շեղվելու եւ ուլտրաաջ կուսակցության վերածվելու մեջ։ Այդ բոլորհարցերում, ուսանողները պատասխանատվությանսլաքը հիմնականում ուղղում են ՀՅԴ նախկիններկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ով թեեւ, ըստ ուսանողների, այսօր կուսակցական ոչ միառանձնահատուկ պաշտոն չի զբաղեցնում, սակայն, ինչպես անցնող 20 տարիներում, նույնպես եւ այսօրկուսակցությանը պարտադրում է իրցանկությունները։

 

ՀՅԴ-ից հեռացած ուսանողներից ոմանք ակնկալելէին, որ արտերկրում ՀՅԴ մասնաճյուղերը զորակցենիրենց տրամաբանական պահանջներին, հավանաբար տեղյակ չլինելով, որ արտերկրումիրենց կուսակցության կողմից անգամներ կիրառվելեն նույնանման եւ դեռ ավելի ծանր«մաքրագործումներ»։

 

Այս առիթով արժի հիշել 60-ական եւ 70-ի սկզբինԻրանում աշխատող եւ ավելի քան 70 անդամունեցող Ուսանողական կոմիտեության ցավալիճակատագրի մասին։

 

Առանձին Կոմիտեություն լինելով այդ ուսանողականմարմինը իր ներկայացուցիչը ուներ Իրանում ՀՅԴ-իկենտկոմում։ Կոմիտեության ներկայացուցիչըներկայանում էր այդ կուսակցության Ընդհանուրժողովներում նորովի տեսակետներ հրապարակելովեւ համակրանք շահելով։

 

Առաջադիմական եւ ազգային կեցվածքներիշնորհիվ կուսակցության մեջ հետզհետե ավելի էր աճում Ուսանողական կոմիտեությանհեղինակությունը, այդ պատճառով էլ ՀՅԴ բյուրոներկարատեւ եւ աղմկալից քաշքշուկներից հետոամբողջովին կազմաքանդեց եւ լուծարեց այն։

 

Այդ թվականից սկսյալ ՀՅԴ-ն բոլորովին արգելեց(կուսակցության մեջ) Ուսանողական առանձին«կոմիտեությունների» գոյությունը, նրանց վերածելովսահմանափակ լիազորություններ եւ ուժ ունեցող«միությունների», որոց ձայնը կարելի էր խեղդելհեշտությամբ։

 

Սակայն ավելի դավաճանականը եւ հակազգայինըայն էր, որ այդ կազմալուծված դաշնակցականկոմիտեության անդամների ազդեցիկ տարրերիցուցակը ՀՅԴ-ի կողմից փոխանցվեց Իրանի Շահինողկալի անվտանգության կազմակերպությանը` Սավաքին։

 

Այդ ուսանողներից ոմանք հայտնվելով Սավաքիտեսադաշտում տառապեցին երկար տարիներ, ոմանք հեղափոխական պայքարի ընթացքումբանտարկվեցին կամ զոհվոցին, եւ ոմանք էլ ի տեսկուսակցության ապազգային վերաբերմունքին, ոչմիայն ՀՅԴ-ից այլ ընդհանրապես հայությունիցհեռացան։

 

Ուսանողների միասնությունը խաթարելու համար, գաղափարական եւ քաղաքականտարաձայնություններին կազմակերպչականանգրագետ «լուծումներ» տալու մեջ հմուտ ՀՅԴ-ը միքանի ուսանողների էլ պահեց կուսակցության մեջ, նրանց մեկուսացնելով եւ ծաղրի առարկայիվերածելով։

 

Ի միջիայլոց, 80-ականների սկզբին, նույն ճակատագրին արժանացավ նաև Թեհրանի «Ռոստոմ» երիտասարդական միությունը, վերջինս ու նրա վարչությունը երկու անգամ լուծարքի ենթարկվեցին և անդամների 80 տոկոսը հրաժարվեց կուսակցությունից:

 

Բայց եթե Սփյուռքի հայրենազրկության տխուրպատմության մեջ ՀՅԴ-ի այսօրինակչարագործություններին զորակցողը եղան օտարպետությունները, Հայաստանում, ըստ էության, այդդերը կատարում են, վերջին 20 տարիների հայօտարամետ թալանչիները։

 

Ցավով բայց նաեւ ուրախությամբ ողջունում եմ ՀՅԴ-ից հեռացված կամ  հրաժարված մեր սիրելի ՆԱՈւՄ-ականներին։ Մաղթանքս այն է, որ նրանքչսահմանափակվեն միայն ՀՅԴ-ի կործանարարգործունեությունը բացահայտելով, թեեւ դա շատանհրաժեշտ աշխատանք է եւ իրենց բացարձակիրավունքն ու պարտականությունը։ Բայց նաեւհուսամ, որ նրանք կմնան ինքնուրույն, անվհատկգտնեն ե'ւ ուժ ե'ւ հնարք, հայրենասիրական եւառաջադիմական գաղափարների շուրջ կազմակերպվելու։

Այդ գործում, անտարակույս նրանք առանձին չենմնալու։

 

Մովսես Քեշիշյան

«Արաքս» շաբաթաթերթի խմբագիր, Թեհրան

movses_k@yahoo.com