«Այն, ինչ տանտերը գիտի, ո՛չ բոլորը գիտեն» . պատասխան հունական մամուլին
Загрузка
X


«Այն, ինչ տանտերը գիտի, ո՛չ բոլորը գիտեն» . պատասխան հունական մամուլին

Ежедневник / 23.07.2021

«Այն, ինչ տանտերը գիտի, ո՛չ բոլորը գիտեն» . պատասխան հունական մամուլին

 

Հունական հանրահայտ «SLPress» կայքում, հունիսի 28-ին, «Յրղոս Պրոտոպապաս»-ի ստորագրությամբ հրապարակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող խեղաթյուրումուններով ողողված մի հոդված, որում Փաշինյանը համեմատվել է, «նացիստական» հակումներով հայտնի հունական ծայրահեղական «Ոսկե արշալույս» կուսակցության ղեկավարի հետ:
Հույն հանրային կարծիքը մոլորեցնող այս գրության հրապարակումից արդեն անցել է ավելի քան 30 օր, և մինչ ՀՅԴ Հունաստանի պատասխանատու անձինք խանդավառությամբ տարածում են նշված հերյուրանքներով լի այս գրությունը, Ֆադեյ Չարչօղլյանով ղեակավարվող ՀՀ դեսպանությունը շարունակում է քար լռություն պահել:
Ստորեւ ներկայացնում ենք հունահայ գրող, «Հայ-հույն ուսումնասիրությունների կենտրոն»-ի քարտուղար պարոն Հովսեփ Քասեսյանի երեկ հրապարակված պատասխանի հայերեն թարգմանությունը:
Աթենք, «Հայաստան» լրատու ցանց
---------------------------
«Այն, ինչ տանտերը գիտի, ո՛չ բոլորը գիտեն»
Աթենք, 20 հուլիսի 2021թ.
«SLPress»-ի խմբագրին,
Հարգելի գլխավոր խմբագիր,
2021թ. հունիսի 28-ին ձեր կայքում հրապարակվեց ձեր գործընկեր պարոն Յրղոս Պրոտոպապասի՝ «Փաշինյանը նախանձում էր Միխալոլիակոսի փառքին» վերնագրով հոդվածը, որն իրականում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կերպարը սպանելու ծայրահեղ («սադրիչ») փորձ էր:
Պրն. Պրոտոպապասն, որի կենսագրությունը համացանցում ներկայացվել է որպես «տվյալների վերլուծիչ» և «աշխարհառազմավարության վերլուծաբան», իր հոդվածում ակնհայտորեն առանց «տվյալների» է նույնականացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հունական «Ոսկե արշալույս» կուսակցության առաջնորդ Ն. Միխալոլիակոսի և նրա քաղաքականության հետ: Եթե պարոն Յ․Պ.-ն հարցում ուղղեր, նա կտեղեկանար, որ Հայաստանում (և ոչ միայն Հայաստանում) կառավարության նիստի ժամանակվարչապետի մուտքի պահին նախարարները որպես հարգանք ոտքի են կանգնում, և դա ամենևին պարոն Փաշինյանի նորամուծությունը չէ, ինչպես ներկայացրել է նա:
«Սև օձերին» և այլ «գիտական փաստարկներին» անդրադառնալուց հետո պարոն Յ. Պրոտոպապասը խոստովանում է, որ Փաշինյանը նախընտրական շրջանում խոստացել էր կարծրացնել դիրքորոշումները: Որտե՞ղ է պարադոքսը: Արդյո՞ք ընտրությունների յուրաքանչյուր կարգախոս երկխոսություն չի հաստատում թեկնածուի և ընտրողի միջև: Հանրային և թափանցիկ երկխոսություն եւ պայմանավորվածություն: Երկխոսություն, որը կարող է հանգեցնել կարգախոսի մերժմանը կամ էլ եկտորատի կողմից դրա ընդունմանը, որը, որպես միակ և գերագույն դատավոր, կողմ կամ դեմ կքվեարկի տվյալ թեկնածուին: Արդյո՞ք պարոն Փաշինյանի շահած ընտրականտոկոսը (54%) (ընտրություններում, որոնք, ըստ միջազգային և հատկապես եվրոպական դիտորդների, անթերի էին), ժողովրդի կողմից նրա որևէ կարգախոսի, դրվածքի և խոստման հաստատումը չէ՞, և նրա դրվածքը չի՞ վերածվում ժողովրդի դրվածքի:
Սակայն պարոն Յ.Պ.-ը հայ ժողովրդին իր կատարած ընտրության համար վիրավորում է, գրելով. «Իհարկե, հայ ժողովուրդը արժանի է իր ճակատագրին՝ նրան պահելով իշխանության՝ չնայած Լեռնային Ղարաբաղի պատերազմում տարածքների կորստին»: Արդյո՞ք դա տեղի ունեցավ այն պատճառով, որ, ինչպես հույն ժողովուրդն է ասում՝ «այն, ինչ տանտերը գիտի, ո՛չ բոլորը գիտեն»: Արդյո՞ք հայ ժողովուրդը ինչ-որ բան ավելին գիտի պատերազմում պարտության պատճառների և պատասխանատուների մասին, քան ձեր «տվյալներ վերլուծող» գործընկերը:
Պարոն Յ. Պրոտոպապասը բացասաբար է գնահատում «օրենքի բռնապետություն» կիրառումը: Ես վստահ չգիտեմ, արդյոք պարոն Փաշինյանը նման տեսակետ արտահայտե՞լ է: Իսկ եթե նա, իրոք, արտահայտել է դա, ապա որտե՞ղ և ի՞նչն է դատապարտելի: Օրենքի ամբողջական, անկաշկանդ և համապատասխան կիրառումը չէ՞ յուրաքանչյուր ժողովրդի բուռն ցանկությունը, յուրաքանչյուր հասարակության նպատակը, որը ցանկանում է գերադասվել:
Պարոն Յ.Պ.-ը մեջբերում է ընդդիմության առաջնորդների տեսակետները, ովքեր պնդում են, որ «վհուկների որս» է պատրաստվում իրենց կողմնակիցների դեմ: Բայց պարոն Փաշինյանը, որը երեք տարի զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, նույնիսկ հետ չի կանչել Հունաստանում իր դեսպանին, ով նշանակվել է նախորդ կառավարության կողմից: Եվ ամեն դեպքում, թող պարոն Յ.Պ.-ը տեսնի, թե ովքե՞ր են այդ «վհուկներ» կոչվածները: Միգուցե երեսուն տարի հարստացած բազմամիլիարդատերերը, որ խեղճ հայ ժողովրդի քրտինքն էին գողանում եւ արյունը խմում:
Ինձ համար ակնհայտ է, որ պարոն Յ.Պ.-ն նշյալ հոդվածը գրել է իր որոշ «հայ» ընկերների պատվերով: Եվ վսահ եմ, որ ժամանակի ընթացքում նա կհամոզվի, որ այն «տվյալները», որ իր ընկերները հրամցրել են իրեն, նրան մղել են սխալ գնահատականների:
Այնուամենայնիվ, մենք գտնումենք, որ ձեր գրառումը և, մասնավորապես, ուղեկցող լուսանկարը, որում պարոն Փաշինյանի լուսանկարը տեղադրվել է «Ոսկե արշալույսի» առաջնորդի կողքին, վիրավորում է հայ ժողովրդի արժանապատվությունը, որը Փաշինյանին առաջնորդեց վարչապետության՝ այնպիսի տոկոսներով, որ մենք չենք հանդիպել արեւմտյան ներկայացուցչական խորհրդարանական ժողովրդավարություններում:
Հետևաբար, խնդրումեմ՝
ա) հրապարակել այս գրությունը՝ հետևելով ազնիվ լրագրության կանոններին,
բ) հեռացրեք Յ.Պ.-ի խնդրո առարկա հոդվածը ձեր էջերից, հարգելով Ձեր՝ «SLPress»-ի խմբագրի հայտնի անձնական, ժողովրդավարական, հակադիկտատորական անցյալը:
Հարգանոք,
Հովսեփ Քասեսյան, հունահայգրող