Աթենքում, Նիկիա-Ռենդի քաղաքային արվեստի պատկերասրահում, մարտի 18-ին տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՎԵՐՍԱԼՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ» թեմայով քննարկումը:
Այն կազմակերպվել էր Նիկիայի մշակութային կենտրոնի և Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ։ Միջոցառման բանախոսներն էին՝ պատմաբան Վլասիս ԱՂՁԻԴԻՍԸ և Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ ՔԱՍԵՍՅԱՆԸ և քննարկման համակարգող, լրագրող Յորղոս ՎԵՆԵՑԱՆՈՍԸ։
Միջոցառմանը ներկա էին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, Նիկիայի քաղաքապետը, գրողներ, լրագրողներ, հայ և հույն հասարակության ներկայացուցիչներ։ Զեկույցներից հետո տեղի ունեցավ հարց ու պատասխան։
«Հայաստան» լրատու ցանց, Աթենք, 19 մարտի 2019 թ.