Հունաստանում նշելու են հայ ժողովրդի հույն բարեկամ Յորղոս Սուրիսի հիշատակը
Загрузка
X


Հունաստանում նշելու են հայ ժողովրդի հույն բարեկամ Յորղոս Սուրիսի հիշատակը

Ежедневник / 12.02.2019

Հույն գրողների միությունը եւ Հայ- հունական ուսումնասիրությունների կենտրոնը, «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի համագործակցությամբ` կազմակերպում են Հուշ-երեկո՝ նվիրված հայ ժողովրդի բարեկամ, հույն անվանի բանաստեղծ, գրող Յորղոս Սուրիսի մահվան 100-րդ տարելիցին։

Բանաստեղծ եւ լրագրող Սուրիսը Աթենքում 33 տարի հրատարակել է ROMIOS (Հույնը) շաբաթաթերթը, որտեղ նա հրապարակել է շատ կարեւոր տվյալներ 1895-1896թթ․ եւ 1909 թվականների հայերի կոտորածների մասին: 1900թ․-ին Հունաստանի խորհրդարանը նրան Նոբելյան մրցանակի թեկանծու է առաջադրել։

Երեկոն տեղի է ունենալու ուրբաթ, 15 փետվարի 2019թ․-ին, Հույն գրողների միության կետրոնում:

Աթենք, «Հայաստան» լրատու ցանց, 12 փետրվարի 2019թ․

Հանդիսության ընթացքում տեղի է ունենալու նաև Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից ՅՈՐՂՈՍ ՍՈՒՐԻՍ-ին նվիրված՝ «Ο Ρωμηός του Γεωργίου Σουρή και το Αρμενικό Ζήτημα» / Յորղոս Սուրիսի «Ռոմեոս» թերթը և «Հայկական հարցը» գրքի շնորահանդեսը:

www.zham.ru